Քայլի Ջեններն իր ծննդյան տարեդարձի առիթով մտերմիկ երեկույթ է կազմակերպել, որին մասնակցել են քույրերը՝ Քենդալ Ջենները, Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ընկերուհիներից Հեյլի Բիբերը եւ ուրիշներ:
Սոցիալական ցանցերի իրենց էջերում նրանք լուսանկարներ են հրապարակել երեկոյից եւ ցույց տվել վարդագույն զգեստները: Նկարներից պարզ է դարձել, որ տարեդարձի առիթով 3 տորթ է եղել, որոնցից մեկը՝ Ջենների մարմնի տեսքով, հայտնվել է օգտատերերի քննարկումների կիզակետում:
«Շնորհավոր ծնունդս: Ես անցկացրի իմ երազած՝ արքայադուստր Քիթիի ոճով ծննդյան երեկոն: Սիրտս լի է սիրով: Սիրում եմ իմ կյանքն ու ընկերներիս», - գրել է Ջենները:
Նա Քարդաշյան-Ջեններ քույրերից կրտսերն է եւ Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիրը: 2019 թվականին ճանաչվել է պատմության ամենաերիտասարդ ինքնուրույն վաստակած միլիարդատերը, սակայն Coty-ին Kylie Cosmetics-ի բաժնեմասի վաճառքից հետո Forbes-ը վերանայել է Ջենների կարողության վերաբերյալ տվյալները եւ նրան զրկել միլիարդատիրոջ կարգավիճակից։


×
175






