Դերասան-ամուսիններ Կարո Հովհաննիսյանն ու Սիրանուշ Երիկյանը ծնողներ են դարձել։
Զույգի առաջնեկն աղջիկ է: Ծնողները նրան Էլիզաբեթ անունն են տվել:
«Էլիզաբեթ Կարոյի Հովհաննիսյան, բարի գալուստ մեր կյանք»,- գրել է «Գոյամարտ» հեռուստասերիալի դերասանը։
Մեկ այլ հրապարակմամբ էլ Հովհաննիսյանը հավելել է․ «Վերջապես եկավ այդ օրը: Այսուհետ մեր կյանքն ունի նոր իմաստ՝ Էլիզաբեթ»։
Լուսանկարները՝ Կարո Հովհաննիսյանի ինստագրամյան էջից


×
155






