×


Քրիստինա Բալյանը՝ Գեւորգ Գրիգորյանի հետ սիրավեպի ու քննադատությունների մասին

Դերասան, լեռնագնաց Գեւորգ Գրիգորյանն ու հոգեբան Քրիստինա Բալյանը հանդիպում են: Վերջին շրջանում նրանք հաճախ են կիսվում համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով:

Բալյանը եւս մեկ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել՝ խոսելով իրենց հարաբերությունների ու դրանց վերաբերյալ անհիմն մեկնաբանությունների մասին:

«Երբեմն մարդիկ ամենաշատը քննադատում են ոչ թե այն, ինչ սխալ է, այլ այն, ինչ չի տեղավորվում իրենց պատկերացումների մեջ։ Բայց մի կարեւոր հոգեբանական սահման կա՝ ուրիշի հարաբերությունները դիտելիս մենք տեսնում ենք միայն այն փոքր հատվածը, որը մեզ հասանելի է, իսկ մնացածը լրացնում ենք սեփական փորձով, սպասումներով ու պատկերացումներով։ Եվ հաճախ ուրիշի ընտրությունը դատելու ցանկությունը շատ ավելին է պատմում դատողի ներաշխարհի, քան այդ հարաբերությունների մասին։

Սերը հանրային քվեարկություն չէ։ Մարդուն չենք ընտրում նրա համար, որ մեր ընտրությունը հասկանալի կամ ընդունելի լինի բոլորին։ Երբ դու գիտես՝ ում կողքին ես խաղաղ, ում կողքին կարող ես լինել ինքդ քեզ նման, ուրիշների «ճիշտ տարբերակները» պարզապես դադարում են նշանակություն ունենալ։

Որովհետեւ հարաբերություններում ամենակարեւոր հարցը ոչ թե «ինչպե՞ս եք երեւում ուրիշների աչքերում»-ն է, այլ՝ «ինչպե՞ս եք զգում միմյանց կողքին»»,- գրել է նա։

Բալյանը նաեւ ավելացրել է. «Ես ընտրում եմ քեզ, ընտրում եմ ինձ ու ընտրում եմ մեզ»:

View this post on Instagram

A post shared by Kristina (@kristinbalyan)

Կարդալ ավելին

Quality Sign BW