×


Նարեկ Հախնազարյանը կբացի Կուստուրիցայի «Kustendorf Classic» փառատոնը

Թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյանը հայտնել է, որ շատ հուզված է օգոստոսի 27-ից 29-ը կայանալիք՝ Էմիր Կուստուրիցայի «Դասական Կուստենդորֆ» (Kustendorf Classic) միջազգային փառատոնը բացելու կապակցությամբ։

«Չայկովսկուն նվիրված երեկոն շատ թանկ է ինձ համար։ Ես բեմ կբարձրանամ ե՛ւ որպես մենակատար՝ կատարելով «Ռոկոկո թեմայով վարիացիաները» եւ «Անդանտե կանտաբիլեն», ե՛ւ որպես նրա մոնումենտալ 5-րդ սիմֆոնիայի դիրիժոր: Անհամբերությամբ սպասում եմ այս անհավանական երաժշտությունը նման խորհրդանշական վայրում կյանքի կոչելուն»,- գրել է Հախնազարյանը:

«Kustendorf Classic»-ը ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հիմնադրած ամենամյա մշակութային միջոցառում է: Այն տեղի է ունենում Սերբիայի Մոկրա Գորայի լեռնային տարածքում գտնվող Դրվենգրադ (Մեչավնիկ) էթնոգյուղում:

Կարդալ ավելին

Quality Sign BW