×


Սեւան Շահմիրյանը կներկայացնի The Last Breath ալբոմը

Օգոստոսի 12-ին Սեւան Շահմիրյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի իր The Last Breath ալբոմը, որը դեռեւս պաշտոնապես չի թողարկվել։

Երաժիշտը BRAVO.am-ին ասել է, որ ինչպես եւ իր նախորդ երկու ալբոմները, The Last Breath-ը նույնպես սկսվում է «Komitas» ստեղծագործությամբ, որի մեկնարկում հնչում է Կոմիտաս վարդապետի ձայնը։

«Ես շատ եմ սիրում Կոմիտաս։ Իմ երկու ալբոմները, բոլոր համերգները սկսվում են Կոմիտասի ձայնով։ Ես զգում եմ նրա հոգին. շատ խաղաղ, բարի, ուրախ մարդ է եղել։ Նրա ձայնն ինձ կտրում է այս աշխարհից», - 2024 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր Սեւանը:

Համերգի ընթացքում կհնչեն 7 վոկալ եւ 2 գործիքային ստեղծագործություններ։ 

«Յուրաքանչյուր գործը իրական պատմության մասին է, որն անձամբ ապրել եմ՝ անհաջողություններ, պայքար, հույս, սոցիալական մեդիայի ազդեցություն», - ասել է Սեւանը:



Ստեղծագործությունները ուղեկցվելու են հատուկ ստեղծված վիզուալ պատմություններով: 

Սեւան Շահմիրյանը երկար տարիներ եղել է ռոք երաժիշտ, իսկ վերջին տարիներին նախապատվությունը տվել է էլեկտրոնային ուղղությանը։ 

The Last Breath ալբոմի ոճը նա բնութագրում է որպես Cinematic Electronica՝ կինեմատոգրաֆիկ էլեկտրոնային երաժշտություն, որտեղ ձայնը, պատմությունը եւ պատկերները մեկ ամբողջություն են կազմում։ 

Համերգի տոմսերը հասանելի են TicketSystem.am եւ EventHub.am հարթակներում։

Կարդացեք նաեւ Սեւան Շահմիրյան. մարզիչ vs. երաժիշտ հոդվածը:

Կարդալ ավելին

Quality Sign BW