×


Լուսանկարը՝ Reuters

Մահացել է «քանթրիի թագուհի» Դոլի Փարթոնը

80 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Դոլի Փարթոնը: Լուրը հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով նրա զարմիկ Բրայան Սիվերին: Մահվան հստակ պատճառը չի նշվում:

«Քանթրիի թագուհու» բազմաթիվ երգերից մեկը «I Will Always Love You» հայտնի բալլադն է, որը համաշխարհային հիթ դարձավ Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ: Երգչուհու այցեքարտերից մեկն էլ իր ռետրո ոճի սանրվածքն էր: 

Երկարամյա կարիերայի ընթացքում նա 52 ալբոմ է թողարկել եւ 100 միլիոնից ավելի ձայնագրություններ է վաճառել: Փարթոնն արժանացել է 11 «Գրեմմի» մրցանակի:



«I Will Always Love You»-ից բացի, կուլտային է դարձել նաեւ նրա «Jolene» երգը։ Հետաքրքիր է, որ, ինչպես արտիստն է նշել հարցազրույցներում, այս երկու հիթերը նա գրել է նույն օրը՝ 1972 թվականին։

1966 թվականից Դոլի Փարթոնն ամուսնացած էր բիզնեսմեն Քարլ Թոմաս Դինի հետ։ Երգչուհու ամուսինը մահացել է նախորդ տարի: Զույգը երեխաներ չուներ։ Փարթոնը երգչուհի Մայլի Սայրուսի կնքամայրն էր։

Կարդալ ավելին

Quality Sign BW