Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը կայցելի Հայաստան, հայտնում է Mezzo Production-ը:
«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» ու լեգենդար այլ ֆիլմերի հեղինակը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհանդիպի երեւանյան հանդիսատեսի հետ: Նա կխոսի կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների եւ նորարարությունների մասին։
«Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից եւ բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
72-ամյա Քեմերոնի վերջին լիամետրաժ աշխատանքը 2025-ին թողարկված «Ավատար. փլատակներ եւ մոխիր» ֆիլմն է: Այս տարվա մայիսին էլ թողարկվել է նրա՝ Բիլլի Այլիշի շրջագայությանը նվիրված համերգային 3D ֆիլմը (Billie Eilish: Hit Me Hard and Soft - The Tour (Live in 3D)):
Քեմերոնը 1998 թվականին «Տիտանիկ» ֆիլմի համար 3 «Օսկար» է ստացել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։


×
163





