×


Վահան Արծրունին որդու բուժման համար համերգ-դրամահավաքների շարք է նախաձեռնել

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին նախաձեռնել է «Երգը հանուն առողջ սերնդի» խորագրով համերգ-դրամահավաքների շարք: Դրանցից գոյացած հասույթը կուղղվի նրա որդու՝ պատանի Անդրեաս Արծրունու բուժմանը Գերմանիայում:

«Սիրելի՛ բարեկամներ, իմ կյանքի ընթացքում բազմիցս մասնակցել եմ տարբեր բարեգործական համերգների՝ Սեւանա լճի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններից մինչեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու դրամահավաքներ եւ այլ։ Գիտեք՝ յուրաքանչյուր ընտանիքում կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ոչ միայն հարազատների ու ընկերների, այլեւ ավելի լայն շրջապատի աջակցությունը։

Այսօր նման աջակցության կարիքն ունի նաեւ իմ ընտանիքը։ Եվ այս անգամ ես դիմում եմ ձեզ՝ իմ հանդիսատեսին։ Ձեր ներկայությունն ու աջակցությունը կօգնեն մեզ հաղթահարելու մեր առջեւ ծառացած նյութական դժվարությունները»,- գրել է երաժիշտը:


Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում։

Տոմսերը կարող եք գնել թատրոնի տոմսարկղից կամ այստեղ'

Դրամական աջակցության համար՝

ARARATBANK-ի հաշվեհամարը՝
1510057900939000 AMD
1510041906839001 USD
Ստացող՝ Վահան Արծրունի: Նշելով «նվիրատվություն»:

Քարտից քարտ փոխանցման համար՝
5220 6510 1481 7806 
Vahan Artsruni

Կարդալ ավելին

Quality Sign BW