×


Մայա Մարգարյանն Ինգա Արշակյանի կատակը վիրավորանք է համարում

Ինգա եւ Անուշ Արշակյանները հյուրընկալվել են Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդմանն ու անդրադարձել նաեւ իրենց գործընկեր Մայա Մարգարյանին, ինչն առաջացրել է երգչուհու զայրույթը: 

Ինգան հիշել է՝ ինչպես տարիներ առաջ, երբ աշխատում էին նույն ակումբում, Մայան առաջարկել է աղջիկներին միասին «սաունա» գնալ: «Այդ ժամանակ գիրք կարդացող Անուշը կատակով արձագանքեց. «Մայա ջան, դա նույնն է, որ ես քեզ հրավիրեմ Մատենադարան»»,- պատմել է նա։

Մարգարյանը սոցցանցերում բավական խիստ է արտահայտվել այդ մասին:

«Սիրելի Ինգա Արշակյան, վերջին շրջանում տարբեր հումորային հաղորդումներում քո ներկայությունը նկատելիորեն հաճախակի է դարձել: Այնուամենայնիվ, դա միայն հերթական անգամ կասկածի տակ է դնում քո հումորի զգացումը...»,- գրել է նա:

Մարգարյանի խոսքով՝ Մատենադարան հրավիրելու վերաբերյալ Արշակյանի «ընկերական» հումորային համեմատություններն ու կատակները «անհեթեթ են եւ չեն համապատասխանում իրականությանը»: 

Նա հիշատակել է իր տատիկի քրոջը՝ Էմմա Կորխմազյանին. «... Քեզ համար որեւէ դժվարություն չի ներկայացնի համացանցում տեղեկություններ գտնել նրա մասին եւ իմանալ Մատենադարանի հետ իմ կապի մասին։ Ինքնահաստատվիր սեփական վոկալային տվյալների հաշվին, որոնք քեզ առատորեն պարգեւել է Աստված, եւ փառք Աստծուն այդ շնորհի համար, այլ ոչ թե քեզ շրջապատող անհատականություններին արժեզրկելու հաշվին»:

Մայա Մարգարյանը հորդորել է այլեւս չհիշատակել իր անունը. «Ես բավական ինքնահեգնող եմ, բայց դա ծիծաղելի չէր, այլ ավելի շուտ վիրավորական եւ անսպասելի՝ հաշվի առնելով, որ մեր հարաբերությունները լավ են եղել»:

Կարդալ ավելին

Quality Sign BW