×


BRAVO.am-ի եւ “Հայաթ Փլեյս Երեւան”-ի մրցույթի հաղթողը ստացավ մրցանակը :)

BRAVO.am-ը նոյեմբերի 24-ին իր ընթերցողներին առաջարկեց մասնակցել հերթական մրցույթին` սահմանելով հետեւյալ մրցանակը` ռոմանտիկ ընթրիք, գիշեր եւ համեղ նախաճաշ երկու հոգու համար “Հայաթ Փլեյս Երեւան” հյուրանոցում: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթի հաղթող Անժելիկա Ժամհարյանը եւ "Հայաթ Փլեյս Երեւան" հյուրանոցի վաճառքի տնօրեն Անահիտ Թանթուշյանը


Այսօր արդեն ներկայացնում ենք հաղթողին: Եվ այսպես, սահմանված հարցերին ամենաշատ եւ առավել մանրամասն ճիշտ պատասխաններ է տվել Անժելիկա Ժամհարյանը, որն էլ դեկտեմբերի 4-ին` “Հայաթ Փլեյս Երեւան” հյուրանոցի 1-ամյակի օրը, ստացավ մրցանակի վաուչերը:

Մրցույթի հաղթող Անժելիկա Ժամհարյանը, "Հայաթ Փլեյս Երեւան" հյուրանոցի վաճառքի տնօրեն Անահիտ Թանթուշյանը եւ BRAVO.am նախագծի ղեկավար Լիլիթ Բաբայանը


Ստորեւ ներկայացնում ենք հարցերի ճիշտ պատասխանները.

1.     “Հայաթ Ինթերնեյշնլը” հիմնադրվել է 1957 թվականի սեպտեմբերի 27-ին:
2.    “Հայաթ” բրենդի հիմնադիրը Ջեյ Արթուր Պրիցկերն է:
3.    Առաջին “Հայաթ” հյուրանոցը բացվել է Լոս Անջելեսի օդակայանի մոտ եւ կոչվել է “Հայաթ Հաուս”:
4.    Ներկայում առկա “Հայաթ”-ի բրենդներն են` “Park Hyatt”, “Andaz”, “Grand Hyatt”, “Hyatt”, “Hyatt Regency”, “Hyatt Place”, “Hyatt House”, “Hyatt Zilara”, “Hyatt Ziva”, “Hyatt Residence Club”:
5.    “Հայաթ” բառը խորհրդանշում է ոսկե դարպասներ եւ արեւածագ: Արաբերենից թարգմանաբար նշանակում է կյանք:
6.    “Հայաթ”-ի հավատարմության ծրագիրն է “Hyatt Gold Passport”-ը:
7.    “Հայաթ Փլեյս” բրենդի 3 առավելություններն են անվճար նախաճաշը, անվճար համացանցը եւ “Hyatt Grand Bed” մահճակալը:
8.    Եվրոպայում առաջին “Հայաթ Փլեյս” հյուրանոցը բացվել է Հայաստանում` 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:
9.    “Հայաթ Փլեյս”-ի ընդունարանը կոչվում է “Gallery”, իսկ աշխատակիցներին անվանում են “Gallery Hosts”:
10.     2015 թվականին Ջերմուկում կբացվի “Հայաթ Փլեյս Ջերմուկ” հյուրանոցը:

BRAVO.am-ը եւ “Հայաթ Փլեյս Երեւան” հյուրանոցը շնորհավորում են հաղթողին եւ մաղթում հաճելի ժամանց:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW