×


Club Sixteen Cashback համակարգի շնորհանդեսին

Club Sixteen Cashback. Քո հաջողության նոր նշանը

Երբեւէ պատկերացրե՞լ եք այնպիսի քեշբեք համակարգ, որը կվերադարձնի ամեն օր առեւտրի, ժամանցի եւ սպասարկման կետերում ձեր ծախսած գումարի մի մասը։ Այսօր արդեն այդ հնարավորությունն իրական է Հայաստանում՝ շնորհիվ «Քլաբ Սիքսթին» (Club Sixteen) ընկերության նորարարական քեշբեք համակարգի: Նոր նախագծի շնորհանդեսը երեկ էր` «Մեցցո» ակումբում, ներկա էին համակարգին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներն ու օգտատերերը:

Երեկոյի սկզբում ներկայացվեցին ընկերության նպատակները, ռազմավարությունը, առավելություններն ու տեսլականը: Իսկ պաշտոնական մասի ավարտին ներկաները մասնակից դարձան երաժշտական ծրագրի. իր բենդի հետ ելույթ ունեցավ Սրբուհի Սարգսյանը: Երգչուհու կատարումներից մեկի ժամանակ էլ Club Sixteen-ի թիմը բեմադրված պարային համարով ներկայացավ: Ամեն ինչ արված էր ներկաների ուրբաթ երեկոն առավել ուրախ դարձնելու համար:

Club Sixteen Cashback համակարգի շնորհանդեսին


Նշենք, որ Club Sixteen Cashback համակարգը կյանքի կոչելու ուղղությամբ շուրջ 5 տարի աշխատել են շուկայի առաջատար ծրագրավորողները, դիզայներներն ու ֆինանսիստները: Համակարգը մեկ հարթակում միավորում է առեւտրի կետերը, սպառողներին եւ ֆինանսական կառույցներին՝ նպատակ ունենալով ձեւավորել գնումների նոր մշակույթ եւ համախմբել մարդկանց մեկ ընդհանուր տիրույթում: Club Sixteen-ը շուկային առաջարկում է թե՛ տեխնիկական, թե՛ ծրագրային, թե՛ հաշվապահական, եւ թե՛ մարքեթինգային առումներով նախադեպը չունեցող cashback համակարգ, որտեղ քեշբեքը ոչ միայն ֆինանսական գործիք է, այլեւ սոցիալական ցանցերի տարածման հնարավորություններն օգտագործելու բավական լուրջ մարքեթինգային գործիք:

«Քլաբ Սիքսթին» բրենդի լոգոն է հաջողության խորհրդանիշ քառաթեւ երեքնուկը։ Խորհրդանշական է այն, որ հաջողությունն առաջին հերթին ժպտացել է ընկերության հիմնադիրներին, որոնք նույն օրը գտել են այդքան հազվադեպ հանդիպող քառաթեւ երեքնուկը։ Ընկերության համահիմնադիր Աշոտ Մկրտչյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկը դեռ չտված՝ իրենք արդեն ունեին 18 հազար օգտատեր, եւ իրենց համակարգին միացել է ավելի քան 150 կազմակերպություն.«Ամենակարեւորն այն է, որ եթե այլ համակարգերն ունենում են ֆիքսված 1% քեշբեք, որը տարածվում է տվյալ առեւտրի կետի ամբողջ տեսականու վրա, ապա մեր ծրագիրը հնարավորություն է տալիս այդ տոկոսները բաշխել` ըստ մեր գործընկերների նախասիրության: Այսինքն՝ մեկ առեւտրի կետում կարող է լինել 1%, 5%, 10% եւ 15% քեշբեք: Որեւէ այլ ծրագիր չկա, որը նման հնարավորություն է ընձեռում»:

Club Sixteen Cashback համակարգի շնորհանդեսին


Նշենք, որ Club Sixteen Cashback-ը ո՛չ բոնուս է, ո՛չ էլ պայմանական միավոր: Այն իրական գումար է, որը կստանաք ցանկացած գնումից։ Պարզապես գնումներ կատարելիս ներկայացրեք ձեր քարտն այն բոլոր առեւտրի կետերում, ժամանցի ու սպասարկման վայրերում, որտեղ կտեսնեք ընկերության տարբերանշանը, եւ ստացեք քեշբեք՝ անկախ վճարման եղանակից։ Կուտակած քեշբեքով կարող եք վճարել նոր գնումների համար այն բոլոր առեւտրի կետերում, որոնք միացել են Club Sixteen համակարգին։ Ավելին՝ կարող եք այն կանխիկացնել: Կուտակած քեշբեքով գնումներ կատարելիս եւս կստանաք քեշբեք։ Գործարքի անմիջապես ավարտին քեշբեքի գումարը փոխանցվում է գնորդի հաշվին, ինչի մասին նա ծանուցվում է SMS հաղորդագրությամբ:

Ի դեպ, քարտապան դառնալն անվճար է։ Դուք ոչինչ չեք ծախսում, հակառակը` ստանում եք եկամուտ ձեր ամենօրյա ծախսերից: Պարզապես կարող եք միանալ Club Sixteen-ին՝ գրանցվելով http://club-16.com կայքում, պատվիրել ձեր քարտը կամ բացել այն ձեր հեռախոսում` ներբեռնելով բջջային հավելվածը։ Դուք կստանաք անհատական էջ Club Sixteen հարթակում, որտեղ կարող եք տեղադրել տվյալներ, լուսանկարներ, առաջարկներ, միջոցառումներ, նորություններ եւ այլն: Տեղեկատվությունը տարածվում է ինչպես Club Sixteen կայքէջի, IOS եւ Android հավելվածների, ծանուցումների, այնպես էլ Club Sixteen-ի կողմից այլ հարթակներում տարածվող գովազդի միջոցով:

Club Sixteen Cashback համակարգի շնորհանդեսին


Համակարգի յուրաքանչյուր մասնակից, հրավիրելով իր ընկերներին, կարող է ստեղծել իր հետեւորդների (followers) թիմը, որը բաղկացած է 6 մակարդակից: Թիմի առաջին մակարդակում գրանցվում են օգտատիրոջ կողմից անմիջապես հրավիրվածները, երկրորդում՝ վերջիններիս կողմից հրավիրվածները, եւ այսպես մինչեւ 6-րդ մակարդակ: Club Sixteen ընկերությունը մասնակիցներին վճարում է պասիվ եկամուտ՝ իրենց թիմի բոլոր անդամների յուրաքանչյուր քեշբեքի 1%-ի չափով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Club Sixteen-ը պատրաստ է իր եկամտի նշանակալի մասն ուղղել նաեւ տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը. «Սոցիալական ծրագրերն էլ, իմ խորին համոզմամբ, պետք է ուղղված լինեն մեր երկիրը, մեր քաղաքը, այսինքն՝ մեր բոլորի տունն ավելի լավը դարձնելուն: Վստահ եմ, որ սոցիալական ծրագրերին կմիանան նաեւ մեր գործընկերներն ու օգտատերերը՝ համակարգում իրենց ստացած եկամտի ինչ-որ մի մասով»,- նշեց ընկերության համահիմնադիր Արմեն Հարությունյանը:

Club Sixteen Cashback համակարգի շնորհանդեսին


Մոտ ապագայում Club Sixteen-ը կսկսի գործել նաեւ այլ երկրներում, եւ նույն քարտը կգործի ողջ համակարգում: Հայաստանի բոլոր օգտատերերը կտեղեկացվեն յուրաքանչյուր նոր երկրում համակարգի մեկնարկի մասին եւ հնարավորություն կունենան առաջինը հրավիրել տվյալ երկրում ապրող իրենց ծանոթներին, ինչը կխթանի համակարգի զարգացմանը եւ կապահովի պասիվ եկամուտ մեր քաղաքացիներին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW