×


DJ Ժակի ընտանեկան հանգստը Իսպանիայում

DJ Ժակի ընտանեկան հանգստը Իսպանիայում

Հաղորդավար Ժակը օրերս է վերադարձել Իսպանիայից, որտեղ կնոջ ու դուստրերի հետ անցկացրել է ամառային արձակուրդը:

Հեռուստառաիդիոհաղորդավարը ընտանեկան հանգստի համար ընտրել էր Բարսելոնային մոտ գտնվող Սանտա Սուսաննա ծովափնյա քաղաքը: BRAVO.am-ին նա ասել է, որ այս տասնօրյա հանգստի ընթացքում հասցրել են նաեւ ընկերներին տեսակցել:

DJ Ժակի ընտանեկան հանգստը Իսպանիայում


«Ամառային հանգստի համար ամեն տարի ծովափնյա քաղաք ենք ընտրում: Սիրում եմ Միջերկրական ծովն ու նախընտրում եմ դրա ափերին հանգստանալ: Վերջին երկու տարիներին Հունաստան էինք գնում, այս տարի որոշեցինք հասնել Իսպանիա, որի մասին չենք փոշմանում: Ամեն բան հիանալի անցավ: Եվրոպական երկրներում հնարավորություն ունենք հանգստի երկու տարբերակից էլ օգտվել՝ լողալու, արեւայրուք ընդունելուն զուգահեռ էլ պատմամշակութային արժեք ունեցող քաղաների հետ ենք ծանոթանում, նոր վայրեր այցելում»,- ասել է Ժակը:

Հաղորդավարի փոխանցմամբ՝ երեխաների հետ կատարյալ հանգստանալ չի ստացվել. «Երեխաների հետ մեր հանգիստը վերածվել էր «քաղցր դժոխքի»: Նրանց միջեւ տարիքային տարբերությունը մեծ է, մեկը մի բան է ուզում, մյուսը՝ մեկ այլ բան, բացի այդ փոքր դուստրս շուտ է հոգնում, շատ վայրեր չի ստացվում հաճախել:

DJ Ժակի ընտանեկան հանգստը Իսպանիայում


Մեզ համար Բարսելոնան որոշ չափով չբացահայտված մնաց, դրա համար ես ու կինս առաջիկայում առանց երեխաների կգնանք: Այնտեղ ժամանցի մի շարք հետաքրքիր վայրեր կային, որ չկարողացնաք գնալ :)»,- նշել է նա:

Հաջորդ երկիրը, որն ամուսինները ծրագրում են գնալ, Իտալիան է. «Այն նույնպես ծովափնյա քաղաքներ ունի, այնպես որ այս արձակուրդների նման եւ կվայելենք ծովը, եւ նոր մշակութային արժեքների կծանոթանանք»:

DJ Ժակի ընտանեկան հանգստը Իսպանիայում


Ժակի անմոռանալի հանգիստը Ֆրանսիայում է անցել. «2014 թվականին ես ու կինս մեր ամուսնության 10-ամյակը տոնեցինք սիրո քաղաքում՝ Փարիզում: Դեռ այդ օրերի նման հանգստյան օրեր չեմ ունեցել, ամեն բան շատ գեղեցիկ ու տպավորիչ էր»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Ժակը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW