Հասարակության կողմից ճանաչված մարդիկ, այդ թվում երաժիշտներն ու դերասանները, գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը:): BRAVO.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնք խնդրում են ճշտել այս կամ այն ասեկոսեի իսկությունը: Այս անգամ խոսակցությունների “թիրախը” երգիչ Գոռ Սուջյանն է:
Գոռ Սուջյանը
Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ “Դորիանս” ռոք-խմբի մենակատարին վերջին շրջանում տեսնում են երգչուհի Վարսայի ընկերակցությամբ: Այս երկուսի սովորականից ջերմ հարաբերությունների մասին կարելի է կռահել նաեւ նրանց համացանցային էջերում տեղադրված լուսանկարներից, որտեղ գրկախառնության տեսարաններով պատկերներ էլ կան:):
Վարսան
Նշենք, որ հավանական սիրային կապի մասին պարզաբանումներ Գոռ Սուջյանն ու Վարսան դեռեւս չեն տալիս:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Հովակիմյանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Վարսայի անձնական արխիվից


×
12,493






