×


Evocabank-ի յուրահատուկ շնորհանդեսն ու Դուբայում Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսեր շահած 3 հաջողակները

Evocabank-ը եկել է դառնալու նոր իրականություն Հայաստանի բանկային համակարգում: Այն, ընտրելով «Դեպի նոր իրականություն» կարգախոսը, ապագայի տեխնոլոգիաները կիրառում է այսօր։ Նախկինում «Պրոմեթեյ», այսուհետեւ՝ «Էվոկաբանկ»-ը կներկայանա մի շարք նորարարություններով։ Բանկի ռեբրենդինգին նվիրված նորաոճ շնորհանդեսը երեկ էր` «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Evocabank-ի շնորհանդեսին


Երեկույթին հրավիրված էին բանկի հաճախորդները, աշխատակիցները, տեղացի եւ արտերկրյա գործընկերները, Կենտրոնական բանկի ղեկավարությունն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Մտնելով էքսպո կենտրոն՝ հյուրերը հայտնվել են լուսագունային յուրահատուկ ձեւաչափով ու պատկերաշարով միջավայրում։

«Էվոկաբանկ»-ի բաժնետեր Վազգեն Գեւորկյանը ներկայացրել է բանկի նոր ռազմավարությունն ու նոր բրենդը.«Ռեբրենդինգը պայմանավորված է տեխնոլոգիական զարգացումներով, որոնց ամեն օր ականատես ենք լինում։ Ինչն անհնար էր թվում երեկ, այսօր արդեն իրականություն է։ Մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է»։

Էմիլ Սողոմոնյանը եւ Վազգեն Գեւորկյանը


Բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանն էլ նշել է, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները.«Նպատակ ունենք դառնալու առաջադեմ ու ամենանորարար առեւտրային բանկը Հայաստանում։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մոբայլ ծառայություների զարգացմանը»։

Evocabank-ի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի խոսքով` ոչ միայն փոխվել է բանկի անվանումը, այլեւ գործելաոճն ու բիզնես մոդելը.«Մեր բանկի բոլոր ծառայություններն առաջնահերթ հասանելի կլինեն հեռախոսային հավելվածի միջոցով։ Գործելու ենք Mobile First մոդելով, յուրաքանչյուր նոր ծառայություն այնպես ենք նախագծելու, որ առավելագույնս հարմար լինի օգտվել հավելվածով։ Տեխնոլոգիաների զարգացումը բերում է մեր ապրելակերպի փոփոխությանը, ավելի շատ ժամանակ ենք անցկացնում համացանցում, առօրյա գործողությունները կատարում ենք թվային միջավայրում։ Մեր համոզմամբ՝ բանկի հաճախորդների վարքագիծը տարեցտարի փոխվում է, եւ մոտ ապագայում բանկային ծառայություններից մարդիկ կնախընտրեն օգտվել բջջային հեռախոսների միջոցով»։

«Էվոկաբանկ»-ի ղեկավարությունն ու անձնակազմը ջանք չէր խնայել շնորհանդեսն իրականացնելու նորարարություններով ու յուրահատուկ մթնոլորտով։ Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, նվերներ, անակնկալ խաղարկություն, իմիջային արշավի հոլովակի պրեմիերա եւ տպավորիչ համերգային շոու։

Evocabank-ի գովազդային դեմքն Իվետա Մուկուչյանն է


Բանկի գովազդային դեմքն Իվետա Մուկուչյանն է, որը վաղուց այս բանկի հաճախորդներից է։ Երգչուհին հատուկ այս երեկոյի համար պատրաստել էր կենդանի նվագակցությամբ շոու-մենահամերգ. նրա հետ բեմում էին պարուհիները, երաժիշտներն ու բեք-վոկալիստները։

Evocabank-ի մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի պետ Տաթեւիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ բանկի անվանումն ու լոգոն ընտրել են նոր գաղափարախոսությանը համապատասխան՝ Evocabank անունը կազմված է էվոլյուցիա բառի սկզբնարմատից եւ նմանեցված է evoke` անգելերեն արթնացնել բառին.«Լոգոյի համար ընտրել ենք վառ մանուշակագույնն ու մոխրագույնը։ Մոխրագույնը խորհրդանշում է, որ բանկն այսուհետեւ ակտիվորեն գործածելու է նորագույն տեխնոլոգիաներ, իսկ մանուշակագույնը երիտասարդության ու նորարարության գույնն է։ Կենտրոնական գրասենյակը, բոլոր մասնաճյուղերը ենթարկվում են փոփոխությունների, հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ հավելվածին, քանի որ այժմ մարդիկ բանկեր այցելելու ու հերթեր կանգնելու ժամանակ ու ցանկություն չունեն։ Մեր բանկը կլինի արագ, պարզ ու նորարար ծառայություններ մատուցող եւ կտարբերվի տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»։

Evocabank-ի մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի պետ Տաթեւիկ Խաչատրյանը


Շնորհանդեսին ներկայացվել է EvocaTouch-ը՝ Evocabank-ի հավելվածը: Այն ի սկզբանե ունենալու է մի շարք նոր գործառույթներ, որոնցով առանձնանալու է հայաստանյան բոլոր հավելվածներից:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաեւ Evocabank-ի առաջին ակցիայի մեկնարկը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ուղեւորության մեկնել դեպի Դուբայ եւ ներկա գտնվել Ջենիֆեր Լոպեսի համերգին:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել երկու քայլ՝ հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ ժամանակահատվածում ներբեռնել EvocaTouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, եւ հավելվածի միջոցով ձեռք բերել MasterCard կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ: Հաղթողներին սպասվում է անմոռանալի ճամփորդություն՝ կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa-ի At The Top-ը, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն՝ Burj Al Arab եւ Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաեւ Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Ընդ որում՝ յուրաքանչյուր ուղեգիր երկու անձի համար է:

Evocabank-ի շնորհանդեսին


Շնորհանդեսի հյուրերը հնարավորություն ունեին մասնակցել վիճակահանությանը։ Հաղորդավարներ Աննա Գրիգորյանն ու Ներսես Ավետիսյանը թափանցիկ արկղից պատակահանության սկզբունքով հանել են երեք թիվ եւ երեք հաջողակները տեղում շահել են դեպի Դուբայ տուրի ուղեգրեր՝ սպասված համերգի VIP տոմսերով։ Խաղարկությունից հետո տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի նոր՝ «Դեպի նոր իրականություն» երգի տեսահոլովակի պրեմիերան։

Հավելենք, որ «EvocaTouch»-ը հասանելի կլինի հոկտեմբերի 1-ից։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին