×


“Genealogy”-ն “Եվրատեսիլ 2015”-ի եզրափակչում է

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում րոպեներ առաջ ավարտվեց “Եվրատեսիլ 2015”-ի առաջին կիսաեզրափակիչը: “Կառուցելով կամուրջներ” նշանաբանով երգի համաեվրոպական մրցույթում Հայաստանը ներկայացնող “Genealogy” խումբը հաղթահարեց այս փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 23-ին կայանալիք եզրափակչում:

“Genealogy”-ն “Եվրատեսիլ 2015”-ի եզրափակչում է


“Եվրատեսիլ 2015”-ին մասնակցում է 35 երկիր, որոնցից այսօր ելույթ են ունեցել 17-ը: “Genealogy”-ի հետ առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցողներից եզրափակիչ են անցել նաեւ Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները:

Թամար Կապրելյանը


Հայաստանյան “Genealogy” խումբն այսօր ներկայացավ երկրորդ համարի ներքո` կատարելով “Face The Shadow” (“Առերեսվի՛ր ստվերին”) երգը: “Եվրատեսիլյան” բեմում էին երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող մեր մասնակիցները` Եսայի Ալթունյան(Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Վահե Թիլբյան (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյան (Ասիա) եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան(Ավստրալիա), որոնց միավորում էր Հայաստանից Ինգա Արշակյանը:

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW