“Մեցցո կլասիկ հաուս”-ում ավանդույթ է դարձել նշել հիմնադրման օրը։ Բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ, հյուրասիրություն, կենացներ, շնորհավորանքներ, կենդանի երաժշտություն, տոնական տորթ եւ պարային մթնոլորտ` ահա այսպես է անցել ակումբի 6-ամյակը։
"Mezzo"-ի 6-ամյակին
Տոնական երեկույթին ներկա են եղել տարբեր ոլորտների մարդիկ, նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։ Հաղորդավարներ Ժակը, Արման Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վահե Խանամիրյանը եւ ուրիշներ բեմից շնորհավորել են ակումբի տարեդարձը` ընդգծելով, որ այն դարձել է մայրաքաղաքի սիրելի ժամանցավայրերից մեկը։ Ի դեպ, օրը տոնական էր նաեւ հեռուստառադիոհաղորդավար Եգոր Գլումովի համար։ Հոբելյարն իր 42-ամյակը գործընկերների հետ նշել է “Mezzo”-ում։
Լուսինե Թովմասյանն` ամուսնու հետ
Երեկույթի ընթացքում երգել են Արփի Շահնուբարյանը, Գոռ Սուջյանը, Անի Լուպեն, Ջիվան Խաչատրյանն իրենց բենդերի նվագակցությամբ։ Երաժիշտները կատարել են տարբեր ոճերի հիթեր եւ պարեցրել գրեթե բոլոր հյուրերին։
Ժակը եւ Հերմինե Ստեփանյանը
Երեկույթի եզրափակիչ հատվածում ելույթ է ունեցել բրիտանացի բլյուզ երաժիշտ Բեն Փուլը, որն օրեր առաջ էր իր բենդի հետ համերգ ունեցել այստեղ։ Կիթառահար-վոկալիստին նվագակցել են դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը եւ ուրիշներ։ Ուրախ տարեդարձն ակումբային ռիթմերով եզրափակել է DJ Guevo-ն։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: