Հայկական ONEX ընկերությունը, որն օնլայն գնումների արագ առաքման ծառայություն է, ավտոմատացրել է պատվերների ստացման գործընթացը՝ արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառմամբ։
Համակարգը, որը մշակել է ONEX-ի ծրագրավորման թիմը, կոչվում է ONEX SMART WALL: Այն BarCode-ի միջոցով իդենտիֆիկացնում է օգտատիրոջը եւ հանձնում բեռը։
ONEX SMART WALL-ը տարբերվում է աշխարհում գործող նմանատիպ այլ լուծումներից իր նորարարություններով եւ ֆունկցիոնալությամբ։ Տվյալների վերլուծության միջոցով «խելացի պատը» կարողանում է խոսել օգտատիրոջ հետ՝ տալով անհատական խորհուրդներ, ծանոթացնելով ONEX-ի նոր ծառայություններին եւ այլն։
Ընկերությունում ընդգծել են, որ այս ամենը պատվերների ստացման գործընթացը կհամալրի հաճելի զգացողություններով։
ONEX SMART WALL-ի մյուս առանձնահատկությունն է, որ այն օգտատերերի տվյալների բազայի անալիզի եւ մեքենայական ուսուցման շնորհիվ մշտապես կատարելագործվում է՝ դառնալով առավել խելացի։
«ONEX-ը տարիներ շարունակ երջանկություն եւ ուրախություն է առաքել Ձեզ, եւ մենք աշխատել ենք այդ գործընթացը դարձնել առավել արագ, հարմար եւ հաճելի»,- նշել է ONEX-ի համահիմնադիր-տնօրեն Սամվել Մաիտիրոսյանը:
Նրա խոսքով՝ «այժմ պատվերների ստացման գործընթացը դարձել է առավել հարմար եւ համեմված դրական էմոցիաներով»։
Սամվել Մարտիրոսյանն ընդգծել է, որ «խելացի պատ»-ի ստեղծման գաղափարն առաջացել ONEX-ի թիմի եւ օգտատերերի համատեղ քննարկումներից մեկի ժամանակ։
ONEX-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. օգոստոսից։ Ներկայում այն ունի տասնյակ հազարավոր օգտատերեր Հայաստանում, արտասահմանյան պահեստներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում եւ Մեծ Բրիտանիայում:
Իր գործունեության 3 տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 200 000 պատվերի առաքում։ Շուտով ONEX ընկերությունը մուտք կգործի միջազգային շուկա՝ ONEXGLOBAL.com հարթակի միջոցով՝ կիրառելով հաջողված հայաստանյան փորձը միջազգային շուկաներում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: