×


Shopping Weekend-ի յուրահատուկ ակցիաներն ու միջոցառումները Երեւան Մոլում

«Երեւան Մոլ»-ում գեղեցիկ ավանդույթ է դարձել տարին մի քանի անգամ «Shopping Day» կամ «Shopping Weekend» հայտարարելը, որոնց ժամանակ գործում են մեծ զեղչեր եւ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: Նոյեմբերի 3-ը եւ 4-ը հենց այդ օրերից էին, երբ հետաքրքիր մի շարք անակնկալներ էին սպասվում մոլի բոլոր հաճախորդներին: BRAVO.am-ը շրջել է տարբեր տաղավարներում եւ ծանոթացել Shopping Weekend-ի ամենաուշագրավ ակցիաներին ու միջոցառումներին:

Shopping Weekend-ը Երեւան Մոլում


Նախ նշենք, որ ամենամեծ միջոցառումները տեղի էին ունենում «Երեւան Մոլ»-ի կենտրոնական ատրիումում եւ «Yerevan Gallery»-ում: Բացի այն, որ ողջ օրվա ընթացքում բոլոր խանութներում գործում էին 10-70 % զեղչեր, մի շարք տաղավարներում էլ հնարավորություն էր ստեղծվել անվճար օգտվել տարբեր ակցիաներից: Կենտրոնական ատրիումում, օրինակ, «Rouge» եւ «MAC» բրենդերի կողմից ստեղծվել էր յուրահատուկ Beauty անկյուն, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետներն անվճար դիմահարդարում էին յուրաքանչյուր ցանկացողի: Իսկ «Rouge» խանութ-սրահի դիմաց ներկայացված էին «Kenzo»-ի նոր բույրերը, որոնց ծանոթանալու համար հաճախորդները սիրով օծում էին իրենց հագուստը:

Shopping Weekend-ը Երեւան Մոլում


«Victoria’s Secret» խանութ-սրահը նույնպես «Երեւան Մոլ»-ի տարբեր հատվածներում ներկայացնում էր իր անուշաբույր օծանելիքները: Իսկ «Yerevan Gallery»-ում անվճար մատնահարդարում էր իրականացվում «NailPro»-ի մասնագետների կողմից: Այստեղ ներկայացված էր նաեւ Տիկնիկների պատկերասրահը, որտեղ երեխաները հնարավորություն ունեին իրենց ձեռքերով տիկնիկներ պատրաստել եւ դրանք տանել իրենց հետ:

Shopping Weekend-ը Երեւան Մոլում


Օրվա գլխավոր միջոցառումը, իհարկե, «Top Model ԱՊՀ 2018» մրցույթի գեղեցկուհիների մասնակցությամբ նորաձեւության ցուցադրությունն էր: «Yerevan Gallery»-ում նրանք ներկայացնում էին մոլի տարբեր խանութ-սրահների հագուստները եւ միաժամանակ լուսանկարվում ԱՊՀ տարածքում գործող մի շարք ամսագրերի համար: BRAVO.am-ը նույնպես լուսանկարել է աղջիկներին: Իհարկե, ողջ օրվա տոնական տրամադրությունն էլ ապահովում էր դիջեյ Դիանան, ով իր երաժշտական ուրախ ռիթմերով շատերին ստիպում էր նույնիսկ պարել:

Shopping Weekend-ը Երեւան Մոլում


«Երեւան Մոլ»-ի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման միջոցառումներ հաճախ են լինելու, որոնք մոլի այցելուներին հնարավորություն են ընձեռելու ավելի մատչելի գներով օգտվել խանութների ողջ տեսականուց: Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ անակնկալը նույնպես արդեն գործում է բոլոր այցելուների համար: Այդպիսով նոյեմբերի 1-30-ը կարող եք միանվագ 10 000 դրամի գնումներ կատարել «Yerevan Gallery»-ի տարածքում գործող խանութ-սրահներից եւ հնարավորություն ստանալ շահել 4 «iPhone 8 Plus» սմարթֆոններից մեկը:

Shopping Weekend-ը Երեւան Մոլում


Նոյեմբերի 10-ին էլ «Երեւան Մոլ»-ում տեղի կունենա «FORD Ecosport»-ի խաղարկությունը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ներառյալ գնումներ կատարել մոլի խանութ-սրահներից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 10.000 դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմի 30.000 դրամ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ իր գնումների դիմաց: Այնպես որ, շտապեք «Երեւան Մոլ»՝ գնումներ կատարելու, քանի որ նոր ակցիաները, զեղչերն ու խաղարկությունները ձեզ են սպասում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport