Հեղինակավոր System of a Down ռոք-խումբը 2020 թվականի հունիսին համերգ կունենա Երեւանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Գալիք տարվա հունիսին գալիս ենք Երեւան: Եվրոպական տուր ենք պատրաստվում անել եւ ավելացրել ենք նաեւ Երեւանը: Աշխատում ենք, որպեսզի լավ ներկայանանք»,- նշել է Թանկյանը:
Նա հավելել է, որ դեռեւս չգիտեն՝ համերգը որտեղ կանցկացվի: Այժմ ուսումնասիրում են հնարավոր բոլոր տարբերակները:
System of a Down-ի համերգային շրջագայությունը կմեկնարկի 2020 թվականի հունիսի 3-ին՝ Ամստերդամից: Ռոք-խումը ելույթ կունենա նաեւ Գերմանիայում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում:
BRAVO.am


×
2,614





