Հայաստանում իտալական բարձրաճաշակ կահույք ձեռք բերել ցանկացողներին բոլոր ճանապարհները տանում են Բաղրամյան 48/2 հասցեում տեղակայված “Mobili d'Arte” մասնագիտացված խանութ-սրահ: Մայիսի 29-ին, իտալական արվեստի այս անկյունում տեղի է ունեցել հանրահայտ “Tosato”-ի նոր տեսականու շնորհանդեսը, որին ներկա են եղել Հայաստանում Իտալիայի փոխդեսպան, երկրորդ քարտուղար Մաուրիցիո Կրոչատելին, Իտալիայի հյուպատոսարանի բաժնի ղեկավար Անտիմո Ֆլաջիելոն եւ պաշտոնատար այլ անձինք:
“Mobili dArte” իտալական կահույքի խանութ-սրահում ներկայացված է “Tosato”-ի նոր տեսականին
“Mobili d'Arte”-ի գործադիր տնօրեն Ռուբեն Զարգարյանը BRAVO.am-ին պատմել է, որ խանութի բացման օրվանից համագործակցում են “Tosato”-ի հետ.“Այն ընկերությունները, որոնք հիմնադրվել են կահույքագործ ընտանիքների կողմից, այժմյան մրցակցության պայմաններում հաղթահարել են ճգնաժամը եւ սերնդից սերունդ փոխանցվող իրենց յուրահատուկ տեխնոլոգիաների շնորհիվ կայուն դիրք ունեն միջազգային շուկայում, ինչպես “Tosato”-ն”:
1946 թվականին հիմնադրված “Tosato”-ն ներկայացնում է դասական, նեոդասական եւ վինտաժային ոճերի կահույք: Այս ընկերության արտադրանքը կգոհացնի ամենախստապահանջ եւ նրբաճաշակ գնորդներին:
“Mobili dArte”-ի գործադիր տնօրեն Ռուբեն Զարգարյանը եւ ՀՀ-ում Իտալիայի փոխդեսպան, երկրորդ քարտուղար Մաուրիցիո Կրոչատելին
Նոր տեսականու շնորհանդեսի առիթով Հայաստան էր ժամանել իտալական այս ընկերության հիմնադրի թոռը` արտահանման եւ արտաքին կապերի գծով մենեջեր Անդրեա Տոզատոն, որը հյուրերին ներկայացրել է ապրանքանիշի պատմությունն ու նոր հավաքածուները.“Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբենին եւ նրա ընտանիքին, որ Երեւանում կազմակերպեցին այս միջոցառումը և հնարավորություն ընձեռեցին ներկայացնելու մեր ընկերության պատմությունն ու արտադրանքը : Մեր նպատակը որակյալ հումքից բարձրորակ կահույք արտադրելն է”:
Իտալական կահույքը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աչքի է ընկնում իր նրբաճաշակությամբ եւ որակական բարձր հատկանիշներով, ինչն էլ հաշվի առնելով` “Mobili d'Arte”-ը համագործակցում եւ ներկրում է հենց Իտալիայի լավագույն գործարանների արտադրանքը.“Իհարկե, սրահում հնարավոր չէ ներկայացնել բոլոր հավաքածուները. մենք միայն մի քանի նմուշ ենք այսօր ցուցադրում, իսկ ողջ տեսականուն հաճախորդը կարող է ծանոթանալ առկա կատալոգների միջոցով եւ իր ճաշակին համապատասխան պատվերներ անել”:
“Tosato” ընկերության հիմնադրի թոռը` արտահանման եւ արտաքին կապերի գծով մենեջեր Անդրեա Տոզատոն
“Mobili d”Arte”-ը առաջարկում է կահույք շուրջ 300 իտալական արտադրողներից, ջահեր, գորգեր եւ ինտերիերի տարբեր աքսեսուարներ: Երեւանում արդեն մոտ երեք տարի գործող խանութ-սրահը ներկայացնում է գրասենյակի, խոհանոցի, ննջասենյակի, ճաշասենյակի դասական, մոդեռն ու այլ ոճերի կահույք:
Հավելենք, որ “Mobili d”Arte”-ը խանութ-սրահը հանդիսանում է “Galimberti Nino”, “Maggi Massimo”, “Bamax”, “Del Tongo”, “Saba”, “Valmori”, “Bodema” ընկերությունների բացառիկ գործընկեր, ինչպես նաեւ “Jumbo Collection”, “Gianfranco Ferre”, “Poliform” հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
“Mobili dArte” իտալական կահույքի խանութ-սրահում ներկայացված տեսականին
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 32 00 93 հեռախոսահամարով կամ հետեւել “Mobili d”Arte” կահույքի խանութ-սրահի “ֆեյսբուքյան” էջին:
Մաղթում ենք հաճելի գնումներ:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: