×


Varda-ն փոխե՞լ է մասնագիտությունը :)

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը, որն իր երկրպագուներին ներկայանում է նաեւ որպես երգչուհի , այս անգամ ուժերը փորձել է հագուստի դիզայնի ոլորտում` թողարկելով իր էրոտիկ ֆոտոշարքերի լավագույն կադրերով նորաոճ շապիկներ: 

Varda-ն իր նկարներով շապիկների անուշահոտ հավաքածու է թողարկել


Ինչպես նշել է Varda-ն, հավաքածուի յուրահատկությունն ու բացառիկությունն նրանում է, որ յուրաքանչյուր շապիկ պատրաստված է հատուկ տեխնոլոգիայով եւ իր սիրած օծանելիքներից մեկի բույրն ունի. “Ես առաջին արտիստն եմ, ով հագուստի անուշահոտ հավաքածու է թողարկում”:    

Աննա Սեդոկովան` Varda-ի լուսանկարով շապիկով


“Կնոջ բույրը տղամարդուն գայթակղելու միջոցներից մեկն է: Ճիշտ օծանելիքի ընտրության դեպքում կարելի է ավելի գրավիչ դառնալ շրջապատող մարդկանց համար”,-հավելել է Վարդանուշը:

Varda-ն իր նկարներով շապիկների անուշահոտ հավաքածու է թողարկել


Ի դեպ, պարուհին առաջիկայում կներկայացնի “VARDA” ապրանքանիշի հեղինակային կոշիկների նորաոճ հավաքածու:

Պատրաստեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW