×


«Ամենամեծ ձեռբերումս ամուսինս է, նա…». Անուշիկ Ալավերդյան

Անուշիկ Ալավերդյանը երեկ դարձել է 30 տարեկան: BRAVO.am-ին հոբելյարն ասել է, որ տարեթվի փոխվելու պատճառով իր զգացողություններն ու ապրումները չեն փոխվել. նախկինի պես իրեն 20-նն անց է զգում:

«Օրս անակնկալներով է սկսվել: Առաջին շնորհավորանքն ամուսնուս՝ Կարենի կողմից է եղել. կեսգիշերին նա տորթով ու շամպայնով թակեց դուռը: Իսկ զանգով առաջինն ընկերուհիս՝ Սոնա Ռուբենյանն է շնորհավորել: Հեռախոսս ոչ մի պահ չի լռել. բազում զանգեր ու հաղորդագրություններ եմ ստացել: Ընտանիքիս անդամները նույնպես շնորհավորել են, բայց օտար երկրներում ապրելու պատճառով չեն կարողացել հենց երեկ փոխանցել իրենց նվերները»,- պատմել է երգչուհին:

Անուշիկ Ալավերդյանը


Տոնական հատուկ խնջույք Անուշիկը նախապես չի ծրագրել.«Այս շրջանում աշխատանքային զբաղվածությունս այնքան շատ է, որ ժամանակ չունեի: Բայց երեկոյան, բնականաբար, հավաքվեցինք եւ տոնեցինք»:

Ամեն տարի տորթի մոմերը փչելիս նա նույն երազանքն է մտապահում.«Իմ գլխավոր ցանկությունը մեկն է` որ ինձ շրջապատող մարդիկ միշտ առողջ լինեն»:

Մտաբերելով իր ամենահիշարժան տարեդարձը` երգչուհին առանձնացրել է 18-ամյակի խնջույքը.«Անմոռանալի օր եմ ունեցել մտերիմ ընկերներիս՝ Վարդան Բադալյանի, Մարտայի, Հռիփսիմե Հակոբյանի, Էրիկի եւ այլոց հետ: Հիշում եմ՝ հավաքվել էինք մեր տանն ու մինչ ուշ գիշեր երգում էինք»:

Անուշիկ Ալավերդյանը


Խոսելով ձեռքբերումներից՝ նա ասել է.«Անձանկան կյանքում ամենամեծ ձեռքբերումս ամուսինս է` Կարենը. նա ինձ համար տղամարդու կատարյալ օրինակ է, անթերի ամուսին: Աշխատանքային ոլորտում լավագույն ձեռբերումն իմ «Շնորհակալ եմ» երգն եմ համարում»:

BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն ու նորանոր հաջողություններ ցանկանում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport