×


«Ամուսինս ինձ համոզում է, բայց…». Գոհար Հարությունյանը նշել է 39-ամյակը

Գոհար Հարությունյանը 39 տարեկան է: BRAVO.am-ին «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիրն ասել է, որ անակնկալների պակաս չի ունեցել, շնորհավորանքների տարափն էլ սկսվել է կեսգիշերից:

«Քանի որ բազմազավակ մայրիկ եմ, սովորաբար, գիշերները շուտ եմ քնում: Ծննդյանս օրը զուգադիպեց ամուսնուս արտերկրից Հայաստան գալու հետ, ու ես ստիպված մինչեւ ուշ գիշեր արթուն էի: Գիշերը հասցրել եմ մի շարք զանգերի ու հաղորդագրությունների պատասխանել, գեղեցիկ բարեմաղթանքներ լսել»,- պատմել է Գոհարը:

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Առաջին նվերն էլ երեխաների կողմից է եղել.«Նրանք թույլ չէին տալիս իրենց սենյակ մտնել, ասում էին, որ այնտեղ ինձ համար հաճելի անակնկալ են պատրաստում: Նրանց մատուցած նվերն ամենաթանկն ու սպասվածն էր: Գեղեցիկ բացիկներ էին պատրաստել, մի քանի լեզվով շնորհավորել ու սիրո խոստովանություններ գրել, գեղեցիկ գունավորել ու փաթեթավորել: Ինձ համար շատ հաճելի ու անսպասելի անակնակալ էր նաեւ այն տիկնոջ Հայաստան գալը, ով տարիներ շարունակ ԱՄՆ-ում ինձ իր տանն էր հյուրընկալել: Նրան տեսնելու պահին աշխարհի ամենաերջանիկ մարդն էի ինձ զգում: Նա հատուկ ինձ համար էր Հայաստան եկել»,- նշել է նա:

Գեղեցկուհին մեծ երեկույթների սիրահար չէ.«Ամեն տարի ամուսինս ինձ համոզում է խնջույք կազմակերպել, բայց ես գրեթե միշտ դեմ եմ լինում: Սիրում եմ այդ օրը ընտանիքիս հետ անցկացնել: Տեսակով մի փոքր փակ մարդ եմ, երեւի դրանից է, որ ավելորդ ուշադրություն չեմ սիրում: Այս տարիների ընթացքում մեկ-երկու անգամ եմ տարեդարձի կապակցությամբ հյուրեր ընդունել»:

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Հոբելյարը տոնական տորթ չի ունեցել.«Կհավատաք, ձեզ հետ զրույցի ժամանակ նոր հիշեցի, որ տորթ չեմ ունեցել: Միգուցե այս տարվա հետ կապված հստակ երազանքներ չունեմ, դրա համար էլ մոմեր փչելու ու երազանք մտապահելու մասին մոռացել էի:)»,- եզրափակել է Գոհարը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW