×


«Ամուսնալուծությունից հետո, չեմ թաքցնի, ուղեւորությունն օգնեց». Սվետլանա Բոսնոյան

Ճանապարհորդական նոր նախագծի շրջանակում գլենդելաբնակ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանն առաջինն ուղեւորվել է Հարավային Ամերիկա, իսկ լուսանկարներով եւ տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ:

«Այցելելու եմ տարբեր երկրներ ու ներկայացնեմ առանձնահատկությունները, պատմամշակութային արժեք ունեցող վայրերը: Այս անգամ հասցրի լինել Բրազիլիայում, Արգենտինայում եւ Չիլիում: Այս շրջագայությունը շատ ճիշտ ժամանակին կազմակերպվեց. ամուսնալուծությունից հետո, չեմ թաքցնի, դժվար շրջան էր, ուղեւորությունն օգնեց ցրվել, լիցքաթափվել եւ լիցքավորվել»,- ասել է նա:

Սվետլանա Բոսնոյանը


Շրջագայությունը գերազանցել է Սվետլանայի սպասելիքները.«Անվերջանալի տոների, կառնավալի, ծովափնյա հանգստի եւ, իհարկե, սերիալների մայրաքաղաք Ռիո Դե Ժանեյրոյում գտնվող Հիսուս Ամենափրկիչ հսկա արձանը տեսնելն ինձ համար ոչ միայն այցելություն էր հերթական տեսարժան վայր, այլ՝ ուխտագնացություն: Իգուասու ջրվեժների կասկադի կախարդիչ հմայքի մասին կարելի է պարզապես ժամերով խոսել: Բախտ ունեցա այն տեսնել ոչ միայն բրազիլական եւ արգենտինական կողմերից, այլ նաեւ սառը ցնցուղ ընդունել աշխարհի բնական հրաշալիքների շարքում դասվող ջրվեժի տակ»:

Սվետլանա Բոսնոյանը


Առաջին անգամ էր, որ նա եւ դուստրը՝ Իզաբելը, երկար ժամանակով իրարից հեռու էին.«Տեսազանգերի շնորհիվ հեշտությամբ հաղթահարեցինք հեռավորությունն ու կարոտը: Իմ բացակայության ժամանակ նրան մայրս էր խնամում, ում կողքին աղջիկս իրեն անհոգ ու երջանիկ է զգում: Մենք շատ կապված ենք, գրեթե ամեն պահ միասին ենք, հաճախ ինձ հետ աշխատանքի է գալիս»:

Սվետլանա Բոսնոյանը


Սվետլանան նորություններ է խոստանում.«Իմ հեղինակային «Ladies First» հաղորդաշարը, հուրախություն ինձ, դիտում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլ դրա սահմաններից դուրս: Հաճախ եմ նամակներ ստանում, որոնցում նշվում է՝ հաղորդման շնորհիվ կանայք հոգեբանական խնդիրներ են հաղթահարել: Նոր եթերաշրջանում տղամարդկանց վերաբերող հատված ենք ավելացրել: Առաջիկայում դարձյալ մի շարք նորամուծություններ կանենք»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սվետլանա Բոսնոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport