BRAVO.am-ի առաջարկով «Էլենի օրագիրը» սերիալում Ինեսային մարմնավորող Էմմա Սապունջյանը շարունակել է անավարտ մի շարք մտքեր: Դերասանուհին անկեղծացել է սիրային հարցերի շուրջ:
Սերը հիվանդություն է, առանց որի մարդիկ հիվանդանում են:
Սիրել` նշանակում է մոռանալ ուղեղի մասին ու առաջնորդվել սրտով:
Սեր առաջին հայացքից կա, բայց որպես կանոն, վերանում է երկրորդից:):
Սիրահարվածները նման են երեխաների, որոնց հենց նոր նվիրել են իրենց երազելի խաղալիքը:
Սիրո իմ եղանակը գարունն է:
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել խնամված լինելն ու հասակը:
Վանել՝ հագուստի սխալ ընտրությունը, իսկ առհասարակ, խմիչքի հանդեպ սերը:):
Տղամարդը պետք է լինի առատաձեռն:
Կյանքն առանց սիրո չի կարելի համարել կյանք:
Երբ սիրում ես, դառնում ես բարի ու ուզում ես բոլորին օգնել:):
Հանուն սիրո պատրաստ եմ ամուսնանալ:):
Իմ ապագա ամուսինը դերասան չի լինի:
Սիրած էակի կողքին արթնանալը… Երանի իմանայի:
Սերը պարունակում է աշխարհի բոլոր գույները:
Մինչ ամուսնանալը պետք է իմանալ միմյանց բոլոր բացասական կողմերը:
Իմ առաջին համբույրը նման էր գիշերվա ժամը 3-ին շոկոլադե տորթ ուտելուն:
Էմմա Սապունջյանը
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է լինել շատ համարձակ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի առանց ձեւականությունների:
Երբ սիրում ես, պետք է շատ դեպքերում զոհողությունների գնաս:
Տղաներին դուր է գալիս իմ… Երբեք չեմ հասկացել՝ ինչը կարող է նրանց դուր գալ իմ մեջ:
Կամուսնանամ, եթե հասկանամ, որ գտել եմ հենց նրան:
Չեմ սիրում տղաների, ովքեր ինքնավստահ չեն:
Սիրային բլիցը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: