Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանը, որն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմում գլխավոր հերոսի մոր դերով, BRAVO.am-ի հետ զրուցել է առաջին դերի, սիրելի կերպարի եւ առաջիկա նորությունների մասին:
- Քո առաջին դերը:
- Իմ բոլոր դերերն էլ իմ կողմից սիրելի են: Առաջին լուրջ կերպարը, որ մարմնավորել եմ, «Ամպրոպ» ներկայացման մեջ Կատերինայի դերն է եղել:
- Առաջին բեմելը:
- Առաջին անգամ բեմ ուսանողական տարիներին եմ բարձրացել՝ Սունդուկյանի անվան թատրոնում: Չեմ կարողանում մտաբերել, թե որ դերով եմ հանդես եկել. այդ շրջանում միաժամանակ մի քանի ներկայացման մեջ եմ ընդգրկվել:
- Խաղացանկումդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
- Բավական բարդ հարց է ինձ համար: Եթե չսիրեի դերերս, չէի կարողանա խաղալ:
- Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:
- Կուռքեր չեմ ունեցել, բայց կան մի շարք դերասաններ, որոնց շատ-շատ եմ հավանում, ու իրենց նոր դերերը բաց չեմ թողնում: Սիրում եմ ինտելեկտուալ դերասաններին, օրինակ՝ Մերիլ Սթրիփին:
- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Երբեք չեմ երազել ինչ-որ դեր խաղալու մասին. իրենք իրենց գալիս կպնում են ինձ:):
- Դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիր նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
- Կուզեմ խաղալ Լեոնարդո ԴիԿապրիոյի, Ալ Պաչինոյի եւ Մերիլ Սթրիփի հետ:
- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Մրցանակներին երբեք լուրջ չեմ վերաբերվել: Ամենամեծ մրցանակը մորս կարծիքն է:
Անի Պետրոսյանը՝ մայրիկի հետ
- Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Հայտնի մի շարք ընկերներ ունեմ. միասին սովորել ենք, աշխատում ենք նույն թատրոնում, նրանք բոլորն էլ այսօր շատ հայտնի են:
- Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:
- Իմ ամենամեծ քննադատն ու խորհրդատուն մայրս է:
- Քանի՞ տարի ես բեմում:
-2002 թվականից:
Անի Պետրոսյանը
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Սեր տվեց: Քանի առիթը կա, ուզում եմ բոլոր ինձ սիրողներին ասել, որ ես էլ իրենց եմ շատ սիրում:
- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Շուտով «Շանթ» հեռուստաընկերության եթերով նոր հեռուստանովել կցուցադրվի, որում դարձյալ ընդգրկված եմ: Սունդուկյանի անվան թատրոնում էլ նոր պրեմիերա ենք ունենալու. «Երբ մշուշը ցրվեց» ներկայացման գլխավոր դերակատարներից մեկն եմ:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Պետրոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: