Սերիալային դերասանուհի Հասմիկ Խոջյանը BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, իսկ զրուցել ենք ոչ միայն լուսանկարահանումներից, այլեւ 2020 թվականից իր սպասելիքների մասին:
«Սիրում եմ ֆոտոշարքեր իրականացնել: Անընդհատ մտքումս տարբեր մտահղացումներ եմ ունենում, որոնք վերջերս միշտ չէ, որ ստացվում է կյանքի կոչել: Այս մեկի գաղափարն էլ իմն է, հեղինակը 17-ամյա լուսանկարիչ Նարե Կարապետյանն է, ում հետ համագործակցելու մի շարք առիթներ եմ ունեցել: Գոհ եմ վերջնական արդյունքից: Նարեն, չնայած երիտասարդ տարիքին, լավ աչք ունի, կարողանում է գեղեցիկ կադրեր ստանալ, բացի այդ, լավ մշակում է լուսանկարները, ինչը նույնպես շատ կարեւոր է»,- ասել է նա:
Հասմիկ Խոջյանը
Ինքնանկարների սիրահար չէ.«Չեմ կարողանում սելֆի անել, դրա համար, ինձ թվում է, հատուկ հմտություն է պետք, որին ես չեմ տիրապետում: Համացանցում բավական ակտիվ եմ, ինչն իմ մասնագիտությունն է պահանջում. գրեթե ամեն օր հրապարակումներ եմ անում ու հնարավորինս հետեւում դրանց մեկնաբանություններին»:
Հասմիկ Խոջյանը
Դերասանուհին նախատոնական տրամադրություն ունի.«Անհամբերությամբ եմ սպասում տոներին, սկսել եմ արդեն պատրաստվել, նույնիսկ նվերներ եմ գնել: Տրամադրվածությունս այլ է, մեծ սպասելիքներ ունեմ: Եղել են դեպքեր, երբ Ամանորն աշխատանքային միջավայրում եմ անցկացրել, բայց ինձ համար այն ընտանեկան տոն է: Նոր տարին սիրում եմ անցկացնել տանն՝ ընտանիքիս հետ: Այս տարի մի փոքր այլ կերպ եմ որոշել նշել, բայց դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել՝ ինչպես: Ասում են՝ ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի. 2020-ն ինձ համար հեքիաթային տարի է լինելու»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարե Կարապետյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: