×


«Նարեկը» հանդես է եկել հոբելյանական համերգով

«Նարեկ» պարային համույթը նշում է իր 30-ամյակը: Դեկտեմբերի 16-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անսամբլը ներկայացավ ողջ ծրագրով:

«Նարեկ» համույթը հիմնադրվել է Լյուդվիգ Բուլղադարյանի կողմից: Բազմամյա գործունեության ընթացքում անսամբլը ղեկավարել է նաեւ Փայլակ Սարգսյանը, եւ շուրջ 15 տարի է՝ «Նարեկի» գեղարվեստական ղեկավարն Արման Ջուլհակյանն է:


Անսամբլը բազմաժանր եւ բազմաոճ է՝ հիմքում ունենալով դասական պարը: Այն ներկայացնում է ժամանակակից ժողովրդական համարներ, տարբեր ազգերի պարեր, նաեւ ժամանակակից եւ ջազ ոճեր:


«Այս համերգին ներկայանում ենք գրեթե ամբողջ դպրոցով: Բեմում լինելու է շուրջ 200 պարող՝ սկսած այն տարիքի սաներից, որոնց արդեն թույլատրվում է բեմ բարձրանալ: Ներկայացնում ենք անսամբլի ողջ ծրագիրը, նաեւ այն բալետմայստերների բեմադրությունները, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են համույթի հետ»,- BRAVO.am-ի հետ զրույցում մանրամասնել է Արման Ջուլհակյանը:

Արման Ջուլհակյանը


Նրա խոսքով՝ գործունեության տարիների ընթացքում «Նարեկ» պարային համույթը շրջագայել է մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, իսկ արտերկրում ունեցած վերջին համերգը Ստամբուլում էր:


Համույթի 30-ամյակի համերգի ձեւավորմանն աջակցել է «Մեգերյան կարպետը»՝ տրամադրելով հայկական զարդանախշերով գորգեր: Համերգի կազմակերպմանն օժանդակել են նաեւ ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նախագահ Պատրիկ Մալաքյանը, ՀԲԸՄ Նյու Յորքի մասնաճյուղի ղեկավար Անի Մանուկյանը, բարերար Ավո Թեւանյանը, Նոր Նորքի Հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport