×


«Նա բարձր է պահել իմ պատիվը»՝ Աննա Դովլաթյանի անակնկալը Դավիթ Աղաջանյանի 25-ամյակին

«Մարդ, ով մեծ սրտի տեր է, ով միշտ բարձր է պահել իմ պատիվը, ով սիրել գիտի անմոռաց ու հոգատար է կարծես խենթ մեկը... Շնորհավոր ծնունդդ, իմ հպարտություն»` այս տողերն է ընտրել երգչուհի Աննա Դովլաթյանը՝ սիրելիի տարեդարձը շնորհավորելու համար:

Ուղիղ կեսգիշերին Աննան առաջինն է շնորհավորել Դավիթ Աղաջանյանին 25-ամյակի առթիվ, իսկ անակնկալի ամենաքաղցր եւ գեղեցիկ դետալը եղել է տորթը՝ վառվող մոմերով: Դերասանն էլ փչել է մոմերը եւ երազանք մտապահել, որը, սակայն, նախընտրում է չբարձրաձայնել:):

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է նաեւ, որ օրն աշխատանքային է անցել, եւ միայն երեկոյան է կարողացել նշել տարեդարձը.«Գործնական շատ հանդիպումներ ունեի՝ կապված մեր բիզնեսի հետ»:

Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանը


Դավիթի խոսքով` թեեւ փոքրուց չի սիրում տարեդարձի օրը եւս մեկ տարով մեծանալու պատճառով, սակայն դրա հետեւանքով տրամադրության անկում չի ունենում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Աղաջանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport