×


«Որքան ենք ժամանակ վատնում՝ անհանգստանալով, թե ուրիշներն ինչ կմտածեն». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մոտիվացնող նոր գրառում է կատարել ժամանակը նպատակային օգտագործելու կարեւորության մասին:

«Որքան ենք մենք ժամանակ վատնում` նայելով, թե ուրիշներն ինչ են անում, կամ անհանգստանալով, թե ուրիշներն ինչ կմտածեն: Գործ է պետք անել, իսկապես մանր- մունր բաներից նեղվել-փակվելով որեւէ գործ չենք հաջողի: Երբեք:

Ուրեմն հասկացեք՝ ով կամ ինչն է ձեզ խանգարում, փորձեք «շրջանցել» կամ ուշադրություն չդարձնել ու կտեսնեք՝ ինչ արագ եք հասնում արդյունքի: Այս մտքով քնեք, վաղը՝ նոր օրը, նոր հնարավորությամբ կտանի իր հունով դեպի հաջողություն կամ հաղթանակ՝ ինքներդ ձեր նկատմամբ»,- գրել է Նազենին:

BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport