×


«Չեմ նեղանա, որ էլ նվերներ չտան»՝ Սամվել Թոփալյանի որդու հայրենասիրական 4-ամյակը:)

Սամվել Թոփալյանի տղան արդեն 4 տարեկան է: Արմենի տարեդարձն այս տարի ծնողները որոշել են նշել ընտանեկան ջերմ մթնոլորտում` ամենամտերիմների հետ, իսկ օրվա լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:

«Որդիս շատ ուրախ ու ոգեւորված էր. արդեն քանի օր քնում ու արթնանում էր միայն այն մտքով, որ շուտով մեծանալու է ու 4 տարեկան դառնա:): Բացի այդ, շատ նվերներ էր ստացել` իր ուզած մեքենաները, որոնք իր տարերքն են»,-պատմել է դերասանը:

Արմենի 4-ամյակին


Պարզվում է` 4-ամյա Արմենը տորթի մոմերը փչելիս միայն մեկ բանի մասին է մտածել, հետո էլ ելույթ է ունեցել հյուրերի համար.«Ասաց՝ ուզում է՝ բոլորը միշտ առողջ լինեն, չհիվանդանան ու չփռշտան:): Վերջերս մեր ընտանիքում կարծես ավանդույթ է դարձել. բոլոր հավաքույթների ժամանակ տղաս հայրենասիրական երգերի շարք է կատարում: Նրա հայրենասիրական ոգին շատ արտահայտված է, ու այնպես չէ, որ մենք հատուկ աշխատում ենք այդ ուղղությամբ: Օրվա մեծ մասն անցկացնում է հայրենասիրական երգեր սովորելով ու երգերով, երազում է Հայոց բանակի զինվոր դառնալու մասին։ Միշտ ասում է` չի ուզում մանկապարտեզ գնալ, պետք է բանակ  գնա ու զինվոր դառնա»։

Սամվել Թոփալյանի երեխաները


Հյուրերի գնալուց հետո էլ Արմենը շարունակել է խաղալ իր նվերներով.«Ասացինք՝ պետք է շատ խնամքով վերաբերվի դրանց ու չկոտրի, քանի որ իր բոլոր խաղալիքներն ունենում են ընդամենը մի քանի օրվա կյանք:), թե չէ բոլորը կնեղանան իրենից ու էլ նվերներ չեն բերի, մեզ պատասխանեց` «Դե, լավ, ոչինչ, ես իրենցից չեմ նեղանա, որ էլ նվերներ չտան»»,-պատմել է դերասանի կինը` Սոնան:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սամվելի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport