Հայկական մի շարք սերիալներից հայտնի Էլեն Ասատրյանը պատասխանել է BRAVO.am-ի սիրային բլից հարցերին: Նա անկեղծորեն նշել է, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր կողքի տղամարդուն, հանուն սիրո ինչի է պատրաստ, եւ ոչ միայն:
Սերը` երբ ապրում ես երկու հոգու կյանքով ու փոխարեն:
Սիրել` նշանակում է ուրիշի ցավն ու ուրախությունն ընդունել այնպես, ինչպես սեփականը:
Չկա սեր առաջին հայացքից, կարող է լինել համակրանք, որը կվերածվի սիրո եւ հետագա կապի:
Սիրահարվածները նման են երեխայի, երբ ամեն բան թվում է գեղեցիկ ու գունավոր:
Էլեն Ասատրյանը
Բոլոր եղանակներն էլ սիրո համար են, երբ սիրելիդ կողքիդ է. ցուրտը տաք է թվում, շոգը տանելի է:
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը:
Վանել՝ չխնամված լինելը, հատկապես ձեռքերի եւ կոշիկների:
Տղամարդը պետք է լինի տղամարդ, այլ ոչ թե կոչվի: Պետք է լինի հավասարակշռված, ոչ թե բռնկուն, կամ բանսարկուի պես ամեն հարցին մոտենա ինչպես էմոցիոնալ կինը:
Կյանքն առանց սիրո դատարկ է ու անիմաստ, առանց սիրո կյանք չկա:
Երբ սիրում ես, կյանքը թեթեւանում է, գտնում ես քո հանգստությունը, ինչի շնորհիվ կյանքում ամեն ինչ ավելի քիչ է ընկճում:
Հանուն սիրո պատրաստ եմ թողնել ամեն բան ու ամենքին:
Էլեն Ասատրյանը
Չգիտեմ` ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը, միայն թե իմ ասպարեզից չլինի:
Սիրած էակի կողքին արթնանալը… Երբ արթնանամ իմ սիրելիի կողքին, կպատասխանեմ հարցին սիրով:
Սիրո գույնն այն է, որ մենք չենք տեսել, ու մարդ ի վիճակի չէ ընկալելու ու տեսնելու այն:
Մինչ ամուսնանալը պետք է ունենալ ճիշտ ընտրություն անելու գիտակցություն:
Իմ առաջին համբույրը… Չեմ կարող պատասխանել այս հարցին:
Շուտ ամուսնանալ` նշանակում է… Եթե կա սեր ու մարդիկ միավորվում են, որպեսզի չապրեն էլ ոչ մի օր առանց իրար, ապա լավ է, իսկ եթե ամուսնանում են ամուսնանալու համար, անմտություն է:
Առաջին ժամադրությունը պետք է լինի չճնշող ու ոչ մարդաշատ վայրում: Առաջին ժամադրությանը պետք է լինել առանց բարդույթների:
Էլեն Ասատրյանը
Երբ սիրում ես, պետք է հոգ տանես, երբեմն մոռանաս քեզ ու անես անհնարինը:
Տղաներին դուր է գալիս իմ` առաջին հերթին ընկեր լինելու կարողությունը:
Կամուսնանամ, եթե սիրեմ ու սիրեն ինձ:
Չեմ սիրում տղամարդկանց, ովքեր տղամարդ լինելուց այնքան հեռու են, որքան ես:
Սիրային բլիցը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլենի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: