×


«Չենք կարողանում գիտակցել այդ փաստը». Մերի Ներսիսյան

Օգոստոսի 31-ը Գոռ Պետրոսյանի ու Մերի Ներսիսյանի ընտանիքում տոնական է: Նրանք երեկ նշել են Էվայի 9-ամյակը` լողավազանի մոտ խնջույք կազամկերպելով եւ  հրավիրելով աղջնակի մտերիմ ընկերուհիներին:

«Շատ ուրախ ու տարբերվող օր ունեցանք: Ամեն տարի նախապես խորհրդակցում ենք Էվայի հետ` հստակեցնելու համար, թե ինչպես է ցանկանում անցկացնել իր օրը: Այս տարի որոշեցինք ամփոփել ամառն ու միաժամանակ նշել նրա տարեդարձը»,- պատմել է հաղորդավարուհին:

Էվան` ընկերուհիների հետ


Ծնողները հոբելյարին իր նախընտրած իրն են նվիրել.«Մի քանի տարի է` ինչ Էվան ցանկանում է բջջային հեռախոս ունենալ, բայց մենք փորձում էինք հնարավորինս ժամանակ շահել: Քանի որ այս տարի դասերին զուգահեռ նա մի շարք խմբակների է գնալու, ու հեռախոս ունենալն արդեն անհրաժեշտություն է դարձել, Գոռի հետ որոշեցինք նվիրել: Կեսգիշերին երգելով ու բացականչություններով մտանք նրա սենյակ, շնորհավորեցինք ու հանձնեցինք մեր նվերը»:

Ամեն տարի իրենց ավագ դստեր տարեդարձի օրը Գոռն ու Մերին հուզական տրամադրություն են ունենում.«Չենք կարողանում գիտակցել, որ մեր առաջնեկն արդեն 9 տարեկան է: Կարծես երեկ լիներ, երբ լույս աշխարհ եկավ: Շնորհակալ ենք Աստծուն, որ հենց նա է մեր դուստրը: Նրա կողքին մեր կյանքի ամեն մի օրը հեքիաթային է անցել: Փորձել ենք վայելել նրա հետ կապված ամեն մի ակնթարթը»:

Գոռի եւ Մերիի երեխաները


Հոբելյարը տարեդարձի գեղեցիկ տորթ է ունեցել, բայց թե մոմերը փչելիս ինչ երազանք է մտապահել, ծնողները չգիտեն:):

Տեքստը՝ Մերի Պողոսյնաի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Ներսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին