×


«Պատվից առավել» սերիալի զարգացումներն ու վերջին սերիայի օրը

«Պատվից առավել» սերիալը շուտով կավարտվի: Հեռուստանովելի վերջին սերիայի օրն արդեն պարզ է. իրադարձությունները կհանգուցալուծվեն դեկտեմբերի 27-ին: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը:


«Գուցե շատերին տարօրինակ թվա, որ բարձր վարկանիշով սերիալն ավարտում ենք արագ, բայց երկրորդ եթերաշրջանը սկսելիս մենք արդեն գիտեինք ավարտի մասին: Այսպես ավելի լավ է, քանի որ, կարծում եմ, մենք հեռուստադիտողին չենք հոգնեցնի եւ ճիշտ ժամանակին կավարտենք նախագիծը»,-նշել է Ելենան:



Հարցին՝ որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ գլխավոր հերոսներից մեկը լքելու է նախագիծը եւ սցենարային կտրուկ շրջադարձ է սպասվում, Ելենան պատասխանել է.«Թույլ տվեք գլխավոր հերոսներից մեկի՝ նախագիծը լքելու հարցին չպատասխանել: Շատ հետաքրքիր զարգացումներ են լինելու: Ասեմ ավելին՝ մի քանի օր անց ամբողջությամբ կավարտվի սցենարը, եւ Անահիտ Մխիթարյանի օգնությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:



Պրոդյուսերի խոսքով՝ նոր նախագծերը չեն ուշանա: Շուտով միանգամից երկու նոր նախագիծ կիրականացնեն.«Շատ դժվար փուլ ենք թեւակոխել. երկու նախագիծն էլ ավարտում ենք՝ ե՛ւ «Մոր խոստումը», ե՛ւ «Պատվից առավելը»: Միայն ուժ եմ ուզում:): Շուտով սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ մի քանի օրով կմեկնենք քաղաքից՝ նոր նախագծեր մտածելու: Ազնիվ կլինեմ եւ կասեմ, որ որոշ գաղափարներ կան: Միասին կաշխատենք եւ խոստանում ենք լավ մտքերով վերադառնալ Երեւան»:


Թե ովքեր կլինեն նոր նախագծում առայժմ որոշված չէ.«Պետք է լինի սցենար, դրանից բխող կերպարներ: Շուտով մեծ քասթինգ կանենք, որին կարող են ներկայանալ ինչպես բոլորի կողմից սիրված դերասաններ, այնպես էլ սկսնակներ: Ինչպես միշտ, մեր նոր նախագծերում կլինեն նոր դեմքեր»,-եզրափակել է Ելենա Արշակյանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Ամին Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport