×


«Սիրելիս անակնկալ արեց եւ տարեդարձիս օրը եկավ ինձ մոտ». Լյուսի Հայրապետյանի հանգիստը Սաոնա կղզում

Փետրվարի 7-ը Լյուսի Հայրապետյանի համար միշտ առանձնանում է բազում անակնկալներով ու անմոռանալի պահերով: Մոդել-հաղորդավարուհին տոնել է ծննդյան տարեդարձը: Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է կատակով նշել, այս անգամ կարծես 7 տարեկան է դարձել կամ էլ նոր է ծնվել: Տոնական օրը վայելել է Դոմինիկյան Հանրապետությունում:

Լյուսի Հայրապետյանը


«Առաջին շնորհավորանքն ու բարեմաղթանքը սրտիկիցս էր՝ նվեր, ընթրիք օվկիանոսի ափին: Մի խոսքով՝ կեսգիշերին սկսվեց հեքիաթը: Արդյունքում հանգիստս կիսվեց երկու մասի՝ մենակ, հետո՝ նրա հետ. անակնկալ արեց եւ եկավ ինձ մոտ: Փակագծեր չբացենք: Կապրենք՝ կտեսնենք: Նշել եմ հայտնի Coco Bongo ակումբում՝ «The Mask» ֆիլմի տպավորությունների ներքո: Առաջին անգամ չէ, որ տարեդարձս այլ երկրում եմ նշում: Հակառակը՝ հաշված տարիներ են, որ նշել եմ Երեւանում: Ծննդյանս օրը փախչել եմ սիրում»,- ասել է Լյուսին եւ հավելել, որ այս տարեդարձն առանց տոնական տորթի է եղել, բայց ոչ՝ առանց երազանքի: Տորթին փոխարինել է կոկոսը, որի հյութը լցրել է իր վրա, դեմքին ու երազանք մտապահել: Մի քիչ տարօրինակ, բայց կարծում է՝ հետաքրքիր է ստացվել:

Լյուսի Հայրապետյանը


Ճամփորդության հերթական վայրն ընտրելիս մոդելը կարեւորել է տաք եղանակ լինելու հանգամանքը: Կուբա եւ Դոմինիկյան Հանրապետություն տարբերակների միջեւ տատանվելուց հետո ընտրել է երկրորդը: Ցանկություն ուներ տարեդարձը նշելու բաունտիի դրախատային կղզում՝ Սաոնայում:

Լուսիի խոսքով՝ անբացատրելի լավ ու խենթ հանգիստ է անցկացնում: Ինչպես նախորդ, այս ուղեւորությունը եւս առանձնացել է հետաքրքիր, զավեշտալի ու անմոռանալի պահերով:

Լյուսի Հայրապետյանը


«Փարիզից Պունտա Կանա թռիչքս շատ զվարճալի էր: Եթե այսքան դրական ու թեթեւ չլինեի, երեւի թե կխեղդեի կողքիս նստած զույգի աղջկան: Ամբողջ թռիչքի ընթացքում, իսկ այն տեւեց մոտ 10 ժամ, կռվում էր ընկերոջ հետ, լացում եւ հիստերիկանում: Ցավակցում էի տղային՝ չիմանալով անգամ պատճառը: Սրանից հետո միջանցքի մոտ եմ տեղ վերցնելու. նյարդերս կերան: Դա էլ քիչ էր, առաջին իսկ օրը չարաշահեցի արեւայրուքը: Թաիլանդ, Ինդոնեզիա եւ էկզոտիկ այլ երկիր մեկնելիս առաջին օրն արեւայրուք ընդունելիս միշտ վառվում եմ: Թվում է` պետք է դաս քաղեմ, բայց՝ ոչ»,-եզրափակել է մոդելը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին