×


«Սխալ ընկալվելու մտավախություն չունեմ». Ժաննա Վելիցյանը նոր ֆոտոշարք ունի

Ժաննա Վելիցյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Սիրուն Սոնա» սերիալում, տարբերվող ֆոտոշարք է իրականացրել Համազգային թատրոնի դահլիճում, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին։

«Լուսանկարների հեղինակը Միլեն Մանուկյանն է: Մեկ տարվա ընթացքում նրա հետ չորս անգամ համագործակցելու առիթ եմ ունեցել: Ֆոտոշարքերը թե՛ տեսակով, ե՛ւ թե գունային գամմայով առանձնանում են իրարից»,-ասել է դերասանուհին։

Ժաննա Վելիցյանը


Ժաննան խոստովանել է, որ թատրոնում շատ ցուրտ էր.«Նույնիսկ դա չխանգարեց, որ մեծ հաճույքով աշխատենք։ Երբ շատ էինք մրսում, գնում էինք դիմահարդարման սենյակ, տաքանում ու նորից վերադառնում»։

Գոհ է արդյունքից.«Ծխախոտի միտքը եկավ տեղում, որոշեցինք փորձել, գուցե լավ ստացվեր: Վատի դեպքում էլ պարզապես չէինք հրապարակի լուսանկարները, եւ բնավ մտավախություն չկար սխալ ընկալվելու»։

Չի հիշում իր առաջին ֆոտոշարքը.«Լուսանկարահանումների հաճախ եմ մասնակցում: Ինքնարտահայտվելու եւս մեկ տարբերակ է ինձ համար: Անկեղծ, չեմ հիշում՝ երբ եմ իրականացրել առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքս»։

Ժաննա Վելիցյանը


Ժաննա իրեն սելֆիամոլ չի համարում.«Սոցցանցերում հաճախ եմ լուսանկարներ տեղադրում, բայց վստահ կարող եմ փաստել, որ դրանց մեկ կամ երկու տոկոսն են սելֆիներ»,-եզրափակել է նա։

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Միլեն Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին