Դերասան-ամուսիններ Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը սիրահարների օրվա առթիվ նոր ֆոտոշարք են իրականացրել, որն էլ առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհու հետ խոսել ենք սիրային հարցերի շուրջ, եւ ոչ միայն:
Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը
«Մտահղացումն իմն էր, ուզում էի Սուրբ Վալենտինի օրվա առթիվ չկրկնվող ու հետաքրքիր լուսանկարներ ունենալ: Կարծում եմ՝ ստացվել է: Օրեր առաջ հոլովակում էինք նկարահանվում, երբ ինձ հարցրին՝ ինչ նվեր եմ պատրաստել Վիգենի համար, պատմեցի մտահղացմանս մասին, շատ արագ համաձայնության եկանք լուսանկարչի հետ, եւ առավոտյան շարժվեցինք լուսանկարահանման»,-պատմել է Անին:
Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը
Դերասանուհու խոսքով՝ սիրո տոնն այս տարի որոշել են նշել քաղաքից դուրս.«Չեմ կարող ասել, որ մենք ռոմանտիկ զույգ ենք: Վիգը շատ ռեալիստ է, ինչն ինձ շատ էր անհանգստացնում մեր ընկերության սկզբնական շրջանում, իսկ այժմ միայն գոհացնում է նրա այդ տեսակը: Օրվա մեծ մասը միասին ենք անցկացնում, նա իր գործով, քայլերով, հոգատարությամբ եւ մեծ ուշադրությամբ է ապացուցում իր մեծ սերը, ինչը փոխադարձ է. նա իմ կյանքի իմաստն ու մեծագույն ընկերն է»:
Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը
Բացի նույն թատրոնի ներկայացումներում խաղալուց, զույգն այժմ միասին աշխատում է նաեւ Եղվարդ քաղաքի մշակույթի տանը.«Շատ հետաքրքիր նախագիծ ենք իրականացնում, մասնակցում ենք փորձերի, իսկ նպատակն է՝ հետագայում թատրոն հիմնել Եղվարդում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսավորիկի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: