×


««Մոր խոստում»-ի դերասաններից ոմանք կնկարահանվեն նոր սերիալում». Ելենա Արշակյան

Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանը շուտով կավարտի իր երկու նախագծերը՝ «Պատվից առավել» եւ «Մոր խոստումը» հեռուստասերիալները, որոնց հաջորդ տարեսկզբին կփոխարինեն նորերը: «Մոր խոստումը» սերիալի նկարահանումների վերջին օրվա, դերասանների հետ սպասվելիք համագործակցության եւ նոր նախագծերի մասին Ելենան խոսել է BRAVO.am-ի հետ զրույցում եւ լուսանկարներ տրամադրել:


«Անչափ հուզված էի. մեր մեկ տարվա աշխատանքը մոտենում էր ավարտին: Ջերմ ու մտերմիկ ավարտեցինք եւս մեկ նախագիծ: Չնայած՝ շատ զբաղված եմ նոր նախագծերով, հասցրի մեկ ժամով լինել վերջին նկարահանմանը»,-նշել է նա եւ տեղեկացրել, որ վերջին սերիան եթերում կլինի Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին:


«Մոտ օրերս կմեկնարկեն մեր նոր նախագծի նկարահանումները: Դերասանական կազմը որոշված է, բայց չեմ ուզում որեւէ անուն նշել, քանի որ եղել են դեպքեր, երբ մոնտաժի փուլից հետո որոշ դերասաններ փոխվել են, նույնիսկ գլխավոր դերում հանդես եկողին ենք փոխել»,-ավելացրել է Ելենան:


Նրա խոսքով՝ «Մոր խոստումը» սերիալի դերասաններից ոմանք ընդգրկված են իր նոր նախագծում, որը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Պրոդյուսերից հետաքրքրվել ենք՝ ինչպես են որոշում՝ որ նախագիծը որ հեռուստաընկերությամբ հեռարձակել.«Մեզ համար տարբերություն չկա: Պարզապես ես եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը քաղաքից դուրս ենք գնում ու որոշում՝ այժմ աշխատում ենք այս հեռուստաընկերության նախագծի վրա, հաջորդ անգամ էլ՝ մյուս»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW