×


«Այստեղ մեր օրերը հաշված են:)». Սարգիսն ու Մանոն ԱՄՆ-ում են

Դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն այս օրերին Գլենդելում են, որտեղ փորձում են, տեղավորվելով հատկացված ժամանակի մեջ, հնարավորինս շատ բան տեսնել, զբոսնել եւ, իհարկե լուսանկարվել: Մանոն BRAVՕ.am-ին է տրամադրել այցի ընթացքում արված լուսանկարներն ու կիսվել տպավորություններով:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


«Առաջին անգամ ենք Միացյալ Նահանգներում: Անչափ տպավորված ենք այստեղի հայերի ջերմությամբ ու հյուրասիրությամբ: Անկեղծ ասած՝ փոքր-ինչ այլ կարծիք ունեի այստեղի հայերր մասին, չէի պատկերացնում, որ այսքան ջերմ են ու տաք: Գալով եւ շփվելով նրանց հետ` հաճելիորեն զարմացա. բացարձակ օտարություն չենք զգում, եւ այն ջերմությունը, որ ստացել եմ այստեղի հայ համայնքից, ապշեցրել է ինձ. ամենատպավորիչն այստեղ ինձ համար, թերեւս, դա է»,- նշել է դերասանուհին:

Մանո Գրիգորյանը


Ամուսիններն արդեն 4 օր է, ինչ Գլենդելում են, իսկ երեխաներին Երեւանում խնամում է տատիկը: Կվերադառնան նոյեմբերի 8-ին, իսկ մինչ այդ րոպե անգամ չեն վատնում, որպեսզի հնարավորինս շատ ուսումնասիրեն իրենց համար նոր վայրերը: Ինչպես ասել է Մանոն, անգամ չեն էլ հասցրել ընտելանալ ժամային փոփոխությանը. «Գիշերն ու ցերեկը խառնվել է իրար, բայց ժամանակ չունենք ընտելանալու. այստեղ մեր օրերը հաշված են:)»,-եզրափակեց նա:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին