×


«Անհամբեր սպասել եմ այս օրվան». Յանա Դանիելյան

Յանա Դանիելյանի համար հուլիսի 3-ը տոնական էր: Այդ օրը նա նշեց ծննդյան 30-ամյակը: BRAVO.am-ին հաղորդավարուհին ասել է, որ օրը սկսվել է բարձր տրամադրությամբ, առաջին շնորհավորողներն էլ սկեսուրն ու ամուսինը՝ դերասան Սուրեն Փահլեւանյանն են եղել:

«Աննկարագրելի բարձր տրամադրություն ունեմ, ամեն պահ հիշում եմ, որ այսօր ծնունդս է ու անկախ ինձնից ժպտում եմ: Օրս հաճելի անակնակալներով է սկսվել, կեսգիշերին սկեսուրս գեղեցիկ տորթով մեզ անակնկալի բերեց, հետո ամուսինս եկավ ծաղիկներով: Մինչ այս պահը շատերն են ինձ շնորհավորել ու մաղթանքներ հղել»,- պատմել է հոբելյարը:

Յանա Դանիելյանը՝ դստեր հետ


«Միգուցե շատերը 30-ամյակի շեմին տխրել են, որ մեծացնում են, բայց ինձ մոտ բոլորովին այլ տրամադրություն է, ես վաղուց էի սպասում այս օրվան: Տպավորություն է, որ այսօրվանից կյանքս ամբողջությամբ փոխվելու է: Հրաժեշտ եմ տալու մանկությանն ու կյանքի երկրորդ փուլում էլ ավելի երջանիկ եմ լինելու»,- նշել է հաղորդավարուհին:

Նա տոնական հատուկ հավաքույթ չի անցկացրել. «Դեռ չգիտեմ՝ օրս ինչպես է շարունակվելու, ամեն ինչ պահն ու մեր ունեցած տրամադրությունը կթելադրի: Վստահ եմ՝ անմոռանալի հուշեր կունենամ»:

Յանա Դանիելյան ու Սուրեն Փահլեւանյանը


Տոնական տորթի մոմերը փչելիս հաղորդավարուհին երազանք չի մտապահել. «Այս անգամ միայն շնորհակալություն եմ հայտնել Աստծուն, հարազատաներիս ու ընտանիքիս՝ միշտ կողքիս լինելու, ինձ ամեն հարցում աջակցելու համար»:

Հետհայացք գցելով ապրած տարիներին՝ Յանան ասել է. «Իսկապես հագեցած ու երջանիկ կյանք եմ ունեցել: Ձեռքբերումներս շատ-շատ են, որոնք այժմ թվարկելն անհնար կլինի»,- եզրափակել է նա:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Յանային հոբելյանի կապակցությամբ:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Յանա Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին