×


Սերժ Ավետիքյանը ֆրանսիական սերիալում մարմնավորում է Գորբաչովին

France 2 հեռուստաալիքը հեռարձակում է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանին նվիրված 4 մասանոց «Mitterand Confidentiel» սերիալը:

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի դերում ֆրանսահայ անվանի դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն է: Ֆրանս-բելգիական քաղաքական դրամայի ռեժիսորն Անտուան Գարսոն է, իսկ սցենարի հեղինակը՝ Ստեֆան Պանետը: Բելգիայում պրեմիերան տեղի է  ունեցել դեկտեմբերի 27-ին, իսկ Ֆրանսիայում՝ հունվարի 5-ին: Գլխավոր դերում Դենի Պոդալիդեսն է:


«Սերիալը պատմում է Միտերանի կյանքի վերջին տարիների մասին: Նրան մարմնավորող Դենի Պոդալիդեսը հիանալի խաղ է ցուցադրում: Ֆիլմում իմ համեստ ներդրումն ունեմ Գորբաչովի կերպարում, ով ռուսերեն է խոսում: Այս տեսարանը խորապես հուզիչ է հատկապես այն պատճառով, որ նրանց մտերիմ զրույցները Լաշում՝ Միտերանի տանը, նախանշում են այն, ինչ մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական առումով»,- գրել է Ավետիքյանը:


View this post on Instagram

A post shared by Serge Avedikian (@sergeave)



Վերջին երկու սերիան կցուցադրվեն հունվարի 12-ին՝ France 2-ով: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW