×


«Բաժանվելու խնդիր չունեցա». Վարուժան Մարգարյանը` նոր դերի եւ անձնականի մասին

Վարուժան Մարգարյանն այս շրջանում աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի: «Էլենի օրագրում» Արսենի կերպարից հետո դերասանն արձակուրդ չի ունեցել. նկարահանվում է «Երկուսով» սերիալում: Վարուժանի հետ BRAVO.am–ի նոր զրույցը կերպարները չխառնելու, նոր ֆիլմի, նաեւ անձնականի մասին է:

Առանց արձակուրդի

«Էլենի օրագիրը» սերիալի վերջին նկարահանումների ընթացքում մեկնարկել էին «Երկուսով»-ի նախապատրաստական աշխատանքները: Հրավիրվեցի քասթինգի, փորձեցի Սամվելի կերպարն ու ստացա դերը: Անձնակազմի հետ, ճիշտ է, գործնական շփում չէր եղել, բայց առօրյայում ծանոթ էինք, գրեթե բոլորին ճանաչում էի: Հեշտ ստացվեց ամեն ինչ: Արձակուրդ այդպես էլ չունեցա:

Վարուժան Մարգարյանը


«Պետք է հաղթահարեի Արսենի կերպարը»

Արսենի կերպարից բաժանվելու խնդիր չունեցա: Դա ժամանակաշրջան էր, երբ ես մարմանավորում էի այդ կերպարը, եւ վերջ: Ունեի մեկ այլ խնդիր. Արսենի կերպարը պետք է իմ մեջ հաղթահարեի, որ նոր դերում Արսենից ոչինչ չլիներ: Արսենն ու Սամվելը շատ տարբեր են, ինչն ինձ դուր է գալիս: Դեռ շարունակում եմ աշխատել, թե ինչքանով է ստացվում, չեմ կարող ասել, քանի որ շատ ինքնաքննադատ եմ:

«Վարուժանն ու Սամվելը դեռ կընկերանան»

Սամվելը պարզ, միամիտ, բարի անձնավորություն է, բայց այդ երեք գծերը շատ բազմաշերտ են: Նա կարող է չմտածված քայլ անել, հետո նոր հասկանալ, թե ինչ է արել: Այդ պարզության մեջ նաեւ բռիություն կա, որ դրսեւորվում է մարդկանց հետ շփման ընթացքում: Դա, իհարկե, միտումնավոր չէ, ուղղակի նա չգիտի, թե ինչպես ավելի ճիշտ արտահայտվի: Դեռ լիովին չեմ բացահայտել Սամվելին: Կերպարիս հետ ընդհանուր ոչինչ չունեմ, բայց կարծում եմ՝ Վարուժանն ու Սամվելը դեռ կընկերանան:

Վարուժան Մարգարյանը


Նոր ֆիլմի մասին

Նոյեմբերի 7-ին «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի պրեմիերան է: Ես նույնպես մասնակցություն ունեմ այդ ֆիլմում: Շատ պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում, որի հետ թեկուզ ծանոթությունը մեծ ձեռքբերում էր: Դիտելու դեպքում, հավատացնում եմ, չեք փոշմանի:

Անձնականի մասին

Ընտրյալ դեռ չունեմ: Կցանկանամ կողքիս տեսնել մեկին, ով կլինի խնամված, խելացի: Այս հատկանիշներն ինձ կարող են ստիպել, որ ուշադրություն դարձնեմ աղջկան, ինչից հետո շատ բան կարող է լինել եւ չլինել:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին