×


«Մարիի համար ավելի շատ եմ անհանգստանում, քան՝ իմ ». Էմմա Սապունջյան

Էմմա Սապունջյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Երիտասարդ դերասանուհու հետ խոսել ենք նոր լուսանկարների եւ «Արմատներ» սերիալում իր դերի մասին:

«Լավ ֆոտոշարք ունենալու համար առիթ պետք չէ, միայն մեկ տաղանդավոր մարդ, ում շնորհիվ այն կարելի է ստացված համարել: Հենց այդպես էլ եղավ: Արդյունքից գոհ եմ եւ բոլոր լուսանկարներն էլ հավանում եմ»,-ասել է Էմման:

Էմմա Սապունջյանը


Նրա խոսքով՝ կերպարի ընտրությունը լուսանկարչինն է.«Համարձակ չեմ համարում. արտառոց որեւէ բան չեմ արել, ընդամենը թաց մազեր եւ գեղեցիկ լույս»:

Էմմայից հետաքրքրվել ենք նաեւ՝ ինչպես է վերաբերվում սերիալում բաց տեսարանում նկարահանվելուն.«Միանշանակ պատասխանս բացասական է, որքան էլ ոչ պրոֆեսիոնալ համարվի: Ես դեռ այնքան չեմ հասունացել այս մասնագիտության մեջ, որ դա ընդունեմ: Ինչ վերաբերում է համբույրի տեսարաններին, նման առաջարկ չի եղել, եւ չեմ էլ մտածել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ կգա այդ օրը, եւ ես կկանգնեմ այդ խնդրի առաջ, բայց թող օրը գա, առաջարկը լինի, նոր կորոշեմ»:

Էմմա Սապունջյանը


«Արմատներ» սերիալում նա հանդես է գալիս Մարիի կերպարով.«Նուրբ պարուհի է, հանգիստ բնավորություն ունի: Նրան շատ եմ սիրել, ամեն ինչ անում եմ, որ լավ ներկայանամ: Շատ-շատ եմ կապվել Մարիի հետ ու ամեն օր մտածում եմ ճակատագրի մասին. իր համար ավելի շատ եմ անհանգստանում, քան՝ իմ: Ես եւ նա մեկ նմանություն ունենք. անվանեմ՝ անջատվածություն կամ միամտություն, շատ ժամանակ չենք նկատում ու չենք հասկանում՝ ինչ է կատարվում մեր շուրջը, միշտ ամեն ինչ վերջում ենք իմանում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Ադամյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին