×


Սուրեն Առուստամյանը

«Միակ բանը, որ չեմ անի, դագաղի մեջ պառկելն է». Սուրեն Առուստամյան

Սուրեն Առուստամյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանը լուսանկարներն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ պատասխանելով նաեւ մեր պատրաստած բլից հարցերին: Նշենք, որ Սուրենի նոր լուսանկարների հեղինակն Արամ Մելիքյանն է:

- Ինքդ՝ քո խաղացանկի մասին:

- Դերերս բազմազան են, բայց ավելի գերակշռող են բացասական կերպարները:

- Քո առաջին դերը:

- Թատրոնում առաջին դերս 11 տարեկանում եմ խաղացել, հիշում եմ՝ անտառապահի կերպարում էի: Հեռուստատեսությունում առաջին անգամ ընդգրկված եմ եղել «Որբեր» սերիալում, մարմնավորել եմ Վարդանին:

- Քեզ հաջողություն ու ճանաչում բերած դերը:

-«Որբեր»-ում՝ Վարդանի, «Անուրջներ»-ում՝ Միկայի կերպարները. երկուսն էլ մոտ տասը տարի առաջ եմ խաղացել:

Սուրեն Առուստամյանը


- Եթե դերասան չլինեիր…

- Կխեղդվեի միօրինակության մեջ:

- Ի՞նչ դեր կցանկանայիր մարմնավորել:

- Կարեւորը՝ հետաքրքիր ու տարբերվող լինի:

- Ի՞նչ կերպար երբեք չես մարմնավորի:


- Այդպիսի մի դեր չկա, որը չմարմնավորեմ: Միակ բանը, որ նկարահանման հրապարակում չեմ անի, դագաղի մեջ պառկելն է:):

- Դերասա՞ն, թե՞ հաղորդավար:

- Երկուսնն էլ. մեկը մյուսին լրացնում է:

- Ֆիլմ, որում կցանկանայիր ընդգրկված լինել:

- Էմիր Կուստուրիցայի եւ Պեդրո Ալմոդովարի ցանկացած ֆիլմում կցանկանայի մասնակցություն ունենալ:

- Կինոաշխարհում կուռքեր ունես:

- Այո, Թիմ Ռոթն է կուռքս:

Սուրեն Առուստամյանը


- Ո՞ւմ հետ կցանկանաս միեւնույն ֆիլմում նկարահանվել:

- Հատուկ դերասաններ չկան, կարեւորը՝ տաղանդավոր լինեն:

- Ոլորտում մասնագետ, որի կարծիքը կարեւոր է քեզ համար:

- Կարծիքներ շատ հազվադեպ եմ հարցնում, հաշվի եմ առնում միայն կայացած ու խոսքի արժեք ունեցող մարդկանց կարծիքը:

- Կայացած դերասանը, երբեք…

- Չի մեծամտանում:

- Ինչպե՞ս ես վերաբերում բամբասանքներին:

- Նորմալ, եթե հանրային մարդ ես, ապա դրանք անխուսափելի են, եւ պետք է պատրաստ լինես ցանկացած լեգենդ լսելու:

- Երբ նայում ես քո մասնակցությամբ սերիալները…

- Գտնում եմ թերություններս ու փորձում եմ շտկել:

Սուրեն Առուստամյանը


- Ի՞նչ սկզբունքով ես համաձայնում նկարահանվել այս կամ այն նախագծում:

-Նախ կերպարը պետք է սրտովս լինի, հետո` վարձատրությունը բավարարի:):

- Հայկական կինոարտադրությունը…

-Ներկայում առաջընթաց է ապրում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Մելիքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին