×


«Յանան սիրահարվել էր Գոռին, իսկ ես խանդի տեսարաններ էի սարքում:)». Մարիամ Ալեքսանյան

Մարիամ Ալեքսանյանը տարեդարձի առթիվ Գոռ Համբարձումյանից Եգիպտոս մեկնելու եւ այնտեղ հանգիստը կազմակերպելու ուղեգիր էր ստացել: Զույգը որոշել էր Մարիամի բարեկամուհու ընտանիքի հետ ճամփորդել, սակայն Գոռը մեկնելուց օրեր առաջ հայտնել է, որ գործնական առաջարկի պատճառով չի կարող գնալ: Իսկ թե ինչ է եղել հետո, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

Գոռ Համբարձումյանն ու Մարիամ Ալեքսանյանը


«Մինչեւ թռիչքը մտածում էի՝ շուտով կբացահայտվի նրա սուտը, եւ կասի, որ գալիս է, բայց ապարդյուն: Երբ արդեն Եգիպտոսում էի եւ զբոսնում էի ծովափին, հանկարծ մեկը կանչեց՝ Մա՜ր: Շրջվեցի եւ տեսա, որ Գոռն է: Չեմ կարող բացատրել՝ այդ պահին ինչ զգացի, չգիտեի՝ ինչպես արտահայտել ուրախությունս: Նա որոշել էր անակնկալ անել ինձ եւ նախապես փոխել էր իր չվերթի օրը»,-պատմել է Մարիամը եւ հավելել.«Գոռը գիտի, որ արեւելյան մշակույթի սիրահար եմ, եւ նրա նվերը շատ թանկ էր ինձ համար: Մեր հարաբերություններում Գոռը միշտ փայլում է իր անակնկալներով եւ կրեատիվ մտքերով, իհարկե, ես էլ հետ չեմ մնում: Բայց նրա անակնկալը իսկապես շատ թանկ էր: Նա ամեն ինչ անում է, որ երջանկանամ, իսկ ի՞նչ է պետք կնոջը, իհարկե, երջանկություն»:

Մարիամ Ալեքսանյանը


Դերասանուհին նշել է, որ լիովին վայելել են ծովափնյա հանգիստը.«Հիանալի ժամանակ ենք անցկացրել: Զարմուհիս՝ փոքրիկ Յանան, սիրահարվել էր Գոռին, իսկ ես խանդի տեսարաններ էի սարքում:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Ալեքսանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW