×


«Նա եկել է վրեժ լուծելու». Գոռ Համբարձումյան

Գոռ Համբարձումյանը սկսել է նկարահանվել «Նռան հատիկ» սերիալում: Թե ինչ կերպարով է հանդես գալիս հեռուստանախագծում, ովքեր են խաղընկերները, նա պատմել է BRAVO.am-ին:

«Վերջին ամիսներին սերիալում չեմ նկարահանվել: Այս շրջանում զբաղված էի Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրվող նոր ներկայացման փորձերով, որի պրեմիերան կլինի շուտով: Շատ հետաքրքիր ներկայացում է սպասվում: Ռեժիսորը Նորա Գրիգորյանն է»,-պատմել է դերասանը:

«Նռան հատիկ» սերիալի նկարահանումներին


Անդրադառնալով սերիալային նոր դերին՝ Գոռն ասել է.«Երբ ծանոթացա կերպարին, քննարկեցինք պայմանները, սիրով ընդունեցի առաջարկը եւ նույնքան սիրով նկարահանվում եմ, քանի որ թիմը շատ լավն է: Բավական հետաքրքիր եւ ծավալուն կերպար ունեմ. Քաջոն կոնկրետ նպատակ ունի եւ վրեժով է լցված: Նրա հորը սպանել են, եւ եկել է վրեժ լուծելու»:

Նա նշել է՝ սա Դիաննա Գրիգորյանի հետ իր առաջին համագործակցությունն է, բայց նկարահանող խմբի եւ դերասանների հետ բազմիցս աշխատել է.«Ուրախ եմ, որ խաղընկերս իմ շատ սիրելի Նարինե Ալեքսանյանն է Պարոնյան թատրոնից, ում հետ խաղալիս պարզապես հաճույք եմ ստանում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոռի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW