×


«Չհասկացված լինելու պատճառով տառապելն անիմաստ է». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանի սոցցանցային գրառումները մոտիվացնող են: Այս մասին են փաստում նրա բազմաթիվ հետեւորդները: Դերասանուհի-հաղորդավարուհին ինստագրամյան իր էջում այս անգամ խոսել է այն մասին, որ ամեն օրը նոր հնարավորություն է:

«Այսօրը՝ նոր օրը, հաստատ կբերի նոր ուղի ու նոր լուծումներ առկախ հարցերին։ Դու միայն տեղիցդ վեր կաց ու վազիր միանգամից, թե չէ ժամանակի հետեւից արդեն քայլքով էլ չես հասցնի. վազել է պետք, որքան էլ սեփական «բեռդ» ծանր թվա»,-նշել է նա:

Մեկ այլ գրառմամբ էլ Նազենին նշում է, որ գարնան խոհերն ու տոները կյանքի ու ընտրության մասին են.«Նոր կյանքն իր դժվարություններով գալիս է մեզ հղկելու, խնդիրը տրվում է՝ հաղթահարելու, իսկ բարդությունը՝ մի նոր բան սովորեցնելու եւ ինքնակատարելագործվելու։ Ինքնակատարելագործվելն էլ հենց այս բառի պես երկար ու շարունակական մի բան է՝ սկիզբ ունեցող ու ավարտ չենթադրող։ Էնպես որ հոգնելն անիմաստ է։ Կյանքից, դժվարությունից, թե դիմացինի կողմից չհասկացված լինելն ու դրա պատճառով անընդհատ «տառապելն» էլ անիմաստ է. ինքնակատարելագործվելն է իմաստալի եւ օգտակար…»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW