×


Ռիհաննան մերկ է, բայց Lady Dior պայուսակով ու դստեր հետ

38-ամյա Ռիհաննան դարձել է Lady Dior-ի գովազդային նոր արշավի դեմքը։ Նկարահանումներին նա մասնակցել է իր եւ A$AP Rocky-ի մեկամյա դստեր՝ Ռոքիի հետ:

Լուսանկարներն ու տեսանյութը սոցիալական ցանցերում տարբեր արձագանքների են արժանացել։ Օգտատերերը քննարկում են, թե ինչպես են համադրվել մայրությունն եւ նորաձեւությունը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от badgalriri (@badgalriri)


Նրանց կերպարները ստեղծել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը։


Այս տարվա ապրիլին Ռիհաննան եւ Ռոքին հայտնվել էին W ամսագրի հատուկ համարի շապիկին։

Երգչուհին եւ ռեփերը նաեւ երկու որդի ունեն։ Վերջերս լուրեր էին շրջանառվում, թե զույգը չորրորդ երեխային է սպասում, սակայն դրանք այդպես էլ չհաստատվեցին։


Վերջին շրջանում Ռիհաննան հաճախ է ցուցադրում իր կազմվածքը՝ նկարահանվելով իր Savage X Fenty ներքնազգեստի ապրանքանիշի գովազդներում։

Կարդալ ավելին

Quality Sign BW