×


Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքից բաժանվելուց հետո դիմել է հոգեթերապեւտի

57-ամյա Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ 2024 թվականին Բեն Աֆլեքից ամուսնալուծվելուց հետո իրեն է մեղադրել «ամեն ինչ փչացնելու համար»: 

«Թերապեւտն ասաց. «Դու դեռ այնքան երիտասարդ ես։ Պարզապես շարունակիր առաջ շարժվել։ Ճանաչիր ինքդ քեզ եւ սովորիր սիրել քո բոլոր կողմերը, նույնիսկ այն մեկը, որն անհույս ռոմանտիկ է»,- SiriusXM-ի ռադիոհաղորդման ժամանակ պատմել է երգչուհին:

Նա նշել է, որ թերապիան օգնել է ուշքի գալ եւ հետեւություններ անել. «Ամեն ինչ գիտակցելու համար ժամանակ պահանջվեց։ Եվ դա նորմալ է։ Ի վերջո, այդ հարաբերություններում սեր, ցավ ու կարեւոր դասեր կային։ Ինչ-որ պահի հասկանում ես, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչպես են ուրիշները վարվել քեզ հետ։ Կարեւորն այն է, թե ինքդ ինչ ես արել, ինչպես ես հայտնվել այդ իրավիճակում եւ որքան լավ ես հասկանում ինքդ քեզ»։


Լոպեսն ու Աֆլեքը ծանոթացել են 2001 թվականին՝ «Ջիլի» ֆիլմի նկարահանման հրապարակում։ 2002-ին նրանք սկսել են հանդիպել եւ նույն տարվա նոյեմբերին հայտարարել նշանադրության մասին։ 2003-ի սեպտեմբերին՝ հարսանիքից ընդամենը երեք օր առաջ, զույգը հետաձգել է արարողությունը, իսկ 2004-ի հունվարին հայտարարել բաժանման մասին։

Քսան տրաի անց նրանք վերամիավորվեցին, 2022-ին ամուսնացան, սակայն երկու տարի անց ամուսնալուծվեցին:

Կարդալ ավելին

Quality Sign BW