Հայերը տեղացի դիջեյներից մեկ-մեկ հոգնում են :)
Նոյեմբերի 20-ին Aftershock Republic ակումբ մուտք գործելու համար, եթե հրավիրատոմս չունեին, տղաները վճարեցին 4000 դրամ, իսկ աղջիկները` 1000: Քլաբերները կատակում են, թե արտասահմանցի դիջեյների սեթերը վայելելու համար “թանկ” են վճարում:):
2 ժամ հայ ակումբասեր հասարակության համար ելույթ ունեցավ Մոսկվայից ժամանած դիջեյ Ալեքսանդր Վինտը: Ալեքսանդրի սեթերը պրոգրեսիվ հաուս ոճում էին:
“Հայ դիջեյները քիչ են ու հիմնականում` նույն ոճում: Քլաբերները տեղացի դիջեյներից մեկ-մեկ հոգնում են, մենք էլ փոփոխություններ ենք անում: Արտասահմանցի դիջեյների սեթերը մարդկանց հաճելի են, մեզ համար էլ եկամտաբեր: ”, - ասաց ակումբի տնօրեն Դավիթ Սուքիասյանը:
Ակումբի տնօրենը նշեց, որ ծանր երաժշություն ամռանն են հնչեցնում, քանի որ տուրիստներ ակումբում շատ են լինում :“Պրոգրեսիվ հաուսը հայերի համար մի քիչ ծանր է, տեսնենք` ինչպես կընդունվի”,- ասաց Դավիթը:
“Աշխատում եմ Երեւան այցելող ոչ մի արտասահմանցի դիջեյի ելույթ բաց չթողնել: Մեր դիջեյներից փորձառու են: Այսօր հաստատ ընտիր է լինելու, որովհետեւ մյուս օրերի նման շատ մարդ չի գա, ու մենք մերոնցով կուրախանանք”,- ասաց ակումբային կյանքով ապրող Աստղիկը:
Aftershock Republic ակումբը երեկ բազմամարդ չէր, բայց ներկաները երեկոյից շատ գոհ էին:):
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
3,023






